Կաթնաղբյուր (հուշաղբյուր, Վաղարշապատ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կաթնաղբյուր (այլ կիրառումներ)

Կաթնաղբյուր, հուշաղբյուր Էջմիածնի մայր տաճարի տարածքում՝ տաճարի գլխավոր մուտքից ձախ։ Ընդգրկված է Վաղարշապատի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Կաթնաղբյուր
Տեսակմշակութային արժեք
Երկիր Հայաստան[1]
ԲնակավայրՎաղարշապատ[1]
Շինության ձևհուշարձան 4.2/14.1.39
Մասն էԷջմիածնի Մայր Տաճար
Ներկա վիճակԿանգուն
ՀՀ ՊՄԱՀ4.2/14.1.39

Պատմություն

խմբագրել

Հուշարձանը տեղադրվել է 1967 թվականին, ամերիկահայ Ստեփան Տեր-Գրիգորյանի պատվերով։ Հուշաղբյուրի կիսակամարում տեղադրված է խաչքար։ Հուշաղբյուրի վրա կա կառուցման մասին արձանագրություն, անունը՝ «Կաթնաղբյուր» փորագրված է վերևի հատվածում։ Ջուրը հոսում է հայկական զարդանախշերով քանդակված հատվածից։

Հուշաղբյուրի վրա փորագրված է.

  Ի ՀԱՅՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՏ ՎԱԳԵՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍԻ՝ 1967 ԹՎԱԿԱՆԻՆ ԿԱՌՈՒՑՎԵՑ ՍՈՒՅՆ ԱՂԲՅՈՒՐ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ՍՏԵՓԱՆ ՏԵՐ-ԳՐԻԳՈՐՅԱՆԻ՝ Ի ՀԻՇԱՏԱԿ ՔՂԻ ՔԱՂԱՔԻ ՆԱՀԱՊԵՏ ԳՐԻԳՈՐ ԱՎԱԳ ՔԱՀԱՆԱ ՊԱՐՍՅԱՆԻ, ՄԵԾ ՀՈՐ՝ ԱՎԱԳԻ ԵՎ ԾՆՈՂՆԵՐԻ՝ ՄԱՆՈՒԿ ԵՎ ԱԶԻԶ ՏԵՐ ԳՐԻԳՈՐՅԱՆՆԵՐԻՆ, 1915 ԹՎԱԿԱՆԻՆ ԵՂԵՌՆԻՆ ՆԱՀԱՏԱԿՎԱԾ ՔՍԱՆԵՎՈՒԹ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ԱՅԳՈՒ՝ «ԿԱԹՆԱՂԲՅՈՒՐ»Ի։  

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան, օբյեկտ № 4.2/14.1.39