Կազմակերպչական վարքագիծ

Կազմակերպական վարքագիծը ( կամ կազմակերպական վարք, organizational behavior կամ organisational behaviour) ուսումնասիրում է կազմակերպության ներսում մարդու անհատական կամ խմբային վարքագիծը, մարդու վարքի և կազմակերպության փոխազդեցությունը, ինչպես նաև կազմակերպության գործունեությունը իր կառուցվածքի, գործընթացների և մշակույթի շրջանակներում։ Կազմակերպական վարքի այլ սահմանումներ են առաջարկել Դերեկ Պուղը (Derek Pugh), Ջոն Իվանչեվիչը և այլք[1]։ Մենք կարող ենք ուսումնասիրել կազմակերության մեկ աշխատակցի վարքը, սակայն չենք կարողանա ամբողջապես հասկանալ այդ վարքը առանց կազմակերպությունը ուսումնասիրելու, հաշվի առնելով այն հանգամանքը, որ կազմակերպությունը անմիջականորեն ազդում է իր աշխատակցի վարքագծի վրա։ Նույնանման կերպով անհնար է ամբողջության հասկանալ և ուսումնասիրել կազմակերպությունը, առանց նրա յուրաքանչյուր աշխատակցի ուսումնասիրման։ Այսպիսով, կազմակերպական վարքը պետք է ուսումնասիրել իր ամբողջականությամբ[2]։

Կազմակերպական վարքը, որը մարդկային ռեսուրսների կառավարման հիմնական բաժիններից մեկն է, միտված է արտադրողականությանը, այսինքն՝ այն ուսումնասիրում է արտադրողականության վրա ազդող գործոնները և դրանց բարելավվման ուղիները։ [1]

Կազմակերպական վարքագծի ուսումնասիրման մակարդակները․Խմբագրել

Բոլոր հեղինակների մոտեցումներում մի կողմից ընդգծվում է կազմակերպության ներսում անհատի և խմբերի վարքը, մյուս կողմից՝ կազմակերպության գործունեությունը։ Կազմակերպությունների և նրա տարբեր ասպեկտների ուսումնասիրումը տեղի է ունենում տարբեր տեսանկյուններից և տարբեր մակարդակներում։ Առանձնացնում են կազմակերպական վարքի ուսումնասիրման «Մակրո»,«Միկրո» և «Մեզո» մոտեցումներ․

  • «Միկրո» մոտեցումը ուսումնասիրում է անհատների և խմբերի վարքագիծը կազմակերպության ներսում;
  • «Մակրո» մոտեցումը կենտրոնանում է կազմակերպության ռազմավարության, հարմարման մեխանիզմների և կառուցվածքի ուսուսմնասիրման վրա;
  • «Մեզո» մոտեցման ուշադրության կենտրոնում է կազմակերպության կառավարումը, մշակույթը և առանձին բաժինների միջև փոխազդեցությունները։ [3]

Կազմակերպական վարքագծի գիտական հիմքերը․Խմբագրել

Կազմակերպական վարքը միջդիսցիպլինար (Interdisciplinarity) ուղղություն է, յուրօրինակ ոլորտ, որը կիրառում է տարբեր դիսցիպլինների սկզբունքները, մոդելները, տեսություններն ու մեթոդները։ Կազմակերպական վարքի շրջանակներում անհատական առանձնահատկությունները ուսումնասիրելիս հիմնվում ենք հոգեբանության գիտական սկզբունքների վրա, թիմային գործընթացների ուսումնասիրման ժամանակ կիրառվում են սոցիոլոգիական գիտելիքները, որոշման կայացման ժամանակ կարևորվում է տնտեսագիտության ազդեցությունը, սթրեսի ուսումնասիրման ժամանակ բժշկությունը և այլն։ Այսպիսով պարզ է դառնում, որ կազմակերպական վարքը կիրառում է մի շարք գիտությունների, այդ թվում՝ հոգեբանության, սոցիոլոգիայի, տնտեսագիտության, բժշկության և այլ գիտությունների սկզբունքները, մոտեցումներն ու մեթոդները։ Այն ունի հումանիտար կողմնորոշում, քանի որ իր ուշադրության կենտրոնում են գտնվում մարդը, իր ընկալումը, զգացմունքները, նպատակները և ուսուցումը[1][4]։

Կազմակերպական վարքի վրա ազդեցություն ունեցող գործոնները․Խմբագրել

Մարդկանց գործողությունների, ռեակցիաների և փոխազդեցությունների վրա ազդում են մի շարք գործոններ։ Դրանց շարքում հատկապես առանձնացնում են․

Աղբյուրներ․Խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Armstrong M.,Armstrong’s handbook of human resource management practice. 11th ed., p. 292
  2. UNDERSTANDING AND MANAGING ORGANIZATIONAL BEHAVIOR։ DELTA PUBLISHING COMPANY։ 2006
  3. «Why Study Organizational Theory | Boundless Management»։
  4. Bauer Talya։ An introduction to Organizational behavior (v 1.1)։ էջեր 17–19