Կազանի ձիարշավարան (թաթ.՝ «Казан» ат спорты комплексы, «Կազանի» միջազգային ձիասպորտային համալիր»), Ռուսաստանի ամենամեծ և Եվրոպայում ամենախոշոր ձիարշավարաններից մեկը։ Թույլ է տալիս իրականացնել ինչպես թռիչքներ, այնպես էլ վազք։ Գտնվում է Կազանի Սովետսկի թաղամասում, Կամալևի պողոտայում, «Կազան-21-րդ դար» բնակելի համալիրի և «Լազուր երկինք» երկնաքերի հարևանությամբ։ Համալիրի ընդհանուր տարածքը 89,4 հեկտար է[1]։

Պատմություն խմբագրել

Կազանի ձիարշավարանի պատմությունը սկսվում է 1868 թվականից, երբ Կաբանի լճի վրա սկսեցին անցկացնել վարգաձիերի կանոնավոր վազք[2]։ Լճի և ներկայիս Պավլյուխին փողոցների միջև ընկած տարածքում ձևավորվել է ձիասպորտի համալիր։ Քաղաքացիական պատերազմի ժամանակ հիմնվել է հանրապետության թաթարական պետական ձիաբուծական գործարանը։ Խորհրդային ժամանակաշրջանում ձիասպորտը հայտնի էր մինչև 1980-ական թվականներ[3]։ 1990-ական թվականների կեսերին այս մարզաձևի հանդեպ հետաքրքրությունը վերականգնվեց։ 1995 թվականին տեղի ունեցավ նոր ձիարշավարանի բացում հին շենքի փոխարեն, վերանորոգվեցին ախոռները և տրիբունաները, ընդունվեց Թաթարստանում ձիաբուծության և ձիասպորտի զարգացման ծրագիր։ 2005 թվականին Կազանի Հազարամյակին ընդառաջ հին օդանավակայանի տարածքում բացվեց ժամանակակից ձիարշավարան։ Նախկին ձիարշավարանի տարածքը օգտագործվեց բնակելի տարածքի զարգացման համար[4]։ Ձիարշավարանում կազմակերպվում են Ռուսաստանի և Թաթարստանի նախագահների մրցանակների և այլ մրցույթների բաց մրցավազքեր։

Տեխնիկական պարամետրեր խմբագրել

Համալիրը բաղկացած է վեց գոտիներից` սպորտային ցուցադրության, մարզական, տնտեսական, զբոսայգու, զվարճանքի, ինչպես նաև ձիարշավարանի դաշտ։

  • Մրցավազքի տարածությունը՝ 1 800 մետր, վազքի՝ 1 600: Մրցատարածք՝ 15 000 մ²
  • Տրիբունաների ընդհանուր տարողություն՝ 6 000 հանդիսատես (փակ տրիբունա 4000 հանդիսատեսի, բաց՝ 2000 հանդիսատեսի համար)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Наш ипподром». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 22-ին.
  2. «История». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 22-ին.
  3. Казанский ипподром - Афиша на KAZAN.WS
  4. ЖК «Золотая подкова»