Կադմոն (անգլ.՝ Caedmon), 7-րդ դարի երկրորդ կեսի անգլոսաքսոնական բանաստեղծ։ Անգլիացի տեղական խոսվածքի ագլիացի հնագույն պոետ է, ում անունը հայտնի է։ Նրա պատմությունը մեզ է հասել շնորհիվ Բեդ գահերեցի «Անգլիացի ժողովրդի եկեղեցական պատմությունը» տարեգրության, որը գրվել է մի քանի տասնամյակ անց։ Կադմոնը Ուիթբիի աբբայությունում վանամայր Հիլդայի (657-680 թթ.) ժամանակ հասարակ ծառա էր, ով սկսել է ստեղծագործել՝ ոգեշնչված աստվածային մի տեսիլքից։ Չնայած իր անգրագիտությանը՝ նրա այնուհետեւ դառնում է նվիրյալ վանական եւ արգասավոր քրիստոնյա պոետ։

Կադմոն
Դիմանկար
Ծնվել էանհայտ[1]
ԾննդավայրՆորթումբրիա
Մահացել էանհայտ[1]
Մահվան վայրWhitby Abbey?
ՔաղաքացիությունՆորթումբրիա
ԵրկերCædmon's Hymn?
Մասնագիտությունբանաստեղծ և գրող
 Cædmon Վիքիպահեստում

Բեդի եւ թագավոր Ալֆրեդ Մեծի հետ Կադմոնն այն եզակի անգլո-սաքսոնական պոետներից է, որի մասին միայն անուն, մի քանի կենսագրական տեղեկություններ եւ ստեղծագործությունների մի մասն են մեզ հասել։ Իր ստեղծագործությունից, որն ըստ Բեդի՝ լավ է գրված, մնացել է միայն «Կադմոնի հիմնը», որն իննմասանի գովաբանություն է Արարիչ Աստծո մասին։ Այս պոեմը հին անգլերենով գրված ամենահին ստեղծագործություններից է, որում օգտագործվել են հին գերմանական դյուցազներկական պոեզիայի ավանդական տեխնիկաներ քրիստոնեական հայեցակարգերով, որոնք նորություն էին անգլո-սաքսոնների համար։ Ժյունիուսի ձեռագրի պոեմները երկար ժամանակ վերագրել են Կադմոնին, բայց այսօր այդ տեսակետը կիսող չկա։ Այնուամենայնիվ, նրան կարճ անվանում են «անգլիական պոեզիայի հայր»։

Կենսագրություն խմբագրել

Բեդի պատմվածքը խմբագրել

 

Միակ առաջին աղբյուրը, որը վերաբերում է Կադմոնի ստեղծագործությանը, հյուսիսումբրիական վանական Բեդի «Անգլիացի ժողովրդի եկեղեցական պատմություն»-ն է, մի տարեգրություն, որը գրել են 731 թվականին։ Ըստ Բեդի՝ Կադմոնն աշխարհիկ եղբայր է, ով վանքում անասնապահությամբ է զբաղվում Սթրոնսհալխի վանկքում (Ուիթբիի աբբայություն)՝ Անգլիայի հյուսիս-արեւելքում։ Մի երեկո, երբ վանականները քեֆ էին անում երգելով եւ տավիղ նվագելով, Կադմոնը շուտ է լքում ուրախությունն անասունների հետ քնելու համար, քանի որ ոչ մի երգ չգիտեր եւ չգիտեր էլ ինչպես ստեղծագործել։ Երազում մի մարդ է տեսնում, ով նրան խնդրում է երգել արարածների սկիզբը։ Մերժելուց հետո նրա մոտ ստացվում է գրել մի կարճ գովաբանություն Աստծուն՝ երկնքի ու երկրի արարչին[2]։

Հաջորդ առավոտ, արթնանալուց հետո, Կադմոնն անգիր հիշում է իր պոեմը։ Մի քանի տող է ավելացնում մինչեւ իր վերադասի հետ խոսելը, ով նրան ուղեկցում է Հիլդա մայրապետի մոտ։ Վերջինիս եւ նրա խորհրդականների կողմից հարցաքննվելուց հետո Կադմոնին փորձության են ենթարկում. նա պետք է պոեմ գրեր Աստվածաշնչի մի հատվածից։ Նա գրում է այն եւ հաջորդ օրը նրան հրավիրում են իր խոստովանությանը վանքում։ Հիլդան վանքի գիտնականներին պատվիրում է Կադմոնին ուսուցանել քրիստոնեական վարդապետությունն ու կրոնի պատմությունը, որոնց մասին նա հրաշալի պոեմներ է գրում։ Բեդը նրան է վերագրում հին անգլերենով շատ պոեմներ կրոնական տարբեր թեմաների վերաբերյալ եւ հստակեցնում է, որ Կադմոնն այլ թեմաների մասին չի ստեղծագործել[3]։

Բարեպաշտ եւ երկար կյանքի ընթացքում Կադմոնը հիվանդանում է այնպիսի հիվանդությամբ, որը նրան զրկում է խոսելու ունակությունից։ Զգալով իր մոտալուտ մահը՝ խնդրում է իրեն տեղափոխել հոսպիսային աբբայություն, ուր եւ վախճանվում է հարազատներով շրջապատված միջավայրում՝ Սբ. Հաղորդությունը ստանալուց հետո։ Նրան սրբադասել են, սակայն Ուիթբիի աբբայության սրբերի օրացույցում նրա անունը չկա, որով փաստվում է, որ նրան երբեք չեն պաշտել[4]։

Բեդի պատմվածքում ոչ մի ամսաթիվ չկա, բայց այն ենթադրում է, որ Կադմոնը Հիլդա մայրապետի ժամանակակիցն է, ով Ուիթբիի վանքի հիմնադիրն էր եւ մայրապետը՝ 657-680 թթ.: «Եկեղեցական պատմություն»-ը հավասարապես պատմում է, որ Կադմոնի մահը տեղի է ունեցել այն նույն ժամանակահատվածում, ինչ Քոլդինգհեմի աբբայության հրդեհը 679 թ.681[5] ·[6]: Կադմոնն իր պոեմները պետք է որ գրած լիներ 657-684 թթ. ընթացքում։

Միջնադարյան այլ աղբյուրներ խմբագրել

 
Ուիթբիի աբբայության ավերակները

Մեզ հայտնի չեն Կադմոնի այլ ստեղծագործություններ։ Փաստացի, ավելի ուշ՝ 12-րդ դարում անգլիական աղբյուրները հիշատակում են Բեդի «Եկեղեցական պատմություն» ստեղծագործության մեջ Կադմոնի անունը։ Այս ստեղծագործության մեջ գրված է, որ Կադմոնի պոեմները գրի են առել վանքի գրիչները[7] ·[8]:

Կադմոնի մասին հիշատակություն կա Հելիանդին վերաբերող լատիներեն երկու տեքստում, որը հին սաքսոներենով մի պոեմ է։

Հատկանվանաբանություն խմբագրել

Բեդը սխալվում է՝ բացահայտ նշելով, որ անգլերենն այս պոետի լեզուն է։ Կադմոն անունը ծագում է նախագոլական Կադվանից, որն իր հերթին ծագում է բրետոներեն Կատումանդոսից։ Այս ստուգաբանությունը հավանաբար ենթադրում է, որ Կադմոնը երկլեզու է, այնքան, որ Հիլդա մայրապետը հավասար հարաբերություններ ունի կելտական աշխարհի քաղաքական եւ կղերական վերնախավի հետ։ «Կադմոնի հիմն»-ի հեռավոր նմանատիպ ստեղծագործություններն առկա են հինիրլանդական պոեզիայում, որն իր հերթին փաստարկ է։ Պոետի անունը կարող էր հավասարապես շփոթեցնել Ադամ Կադմոնի հատկանվանաբանության հետ, «կատարյալ մարդու» հետ՝ ըստ Կաբալայի[9]։

Աղբյուրներ եւ համանմանություններ խմբագրել

Բեդը Կադմոնի պատմության համար աղբյուրներ չի նշում, սակայն այս բացը լրացնում են Ութիբիի աբբայության այլ պատմությունները։ Հավանաբար սա հիմնված է Վիըրմաուն-Ջարոյի վանքի ավանդույթի վրա։ Հավանաբար այս բացն է դրդել բազմաթիվ գիտնականների 1830-ականներին փնտրել Բեդի պատմվածքի հնարավոր աղբյուրները կամ էլ համանման պատմություններ[10] ·[11]:

Ստեղծագործություն խմբագրել

Օրենքների կորուսյալ ժողովածու խմբագրել

 
Ժյունիուսի ձեռագրի առաջին էջը

Ըստ Բեդի՝ Կադմոնը հին անգլերենով գրված բազմաթիվ եկեղեցական պոեմբերի հեղինակ է։ Ի հակառակ Ադլհելդի եւ Դանսթանի՝ նա գրում է միայն եկեղեցական չափածոներ։ Բեդը ներկայացնում է Կադմոնի կողմից հիշատակված թեմաների ցուցակ՝ Արարաչության մասին պատմվածքներ, Հին եւ Նոր կտակարաններից թարգմանություններ եւ Դժոխքի մասին նկարագրություններ, Դրախտի եւ Վերջին դատասխանի մասին։ Այս ժողովածուից մեզ է հասել միայն մի պոեմ՝ նրա գրած առաջին ստեղծագործությունը, որն ավանդաբար անվանում են Կադմոնի Հիմն[3]։

Կադմոնի Հիմնը խմբագրել

 
Կադմոնի հիմնից պատճեն Բեդի ստեղծագործության մեջ

Մեզ հասած Կադմոնի միակ ստեղծագործությունը Կադմոնի ՀԻմնն է՝ հին անգլերենով գրած պոեմ, որը նվիրված է Աստծո փառաբանությանը, որը նա գրել էր իր երազի ընթացքում։ Այս պոեմը, որն ունի ինը տող եւ քառասունհինգ բառ, հին անգլերենով ցայսօր հայտնի տեքստերից մեկն է՝ Րութվելի խաչի եւ Օզոնի զարդատուփի վրա փորագրված գրություններով։ Այն նաեւ հին գերմանական լեզվով գրված պոեզիայի հնագույն հաստատված օրինակներից է։ Հեղինակը կիրառում է հին գերմանական էպիկական պոեմի ավանդական տեխնիկա, ինչպիսիք են փոփոխական տաղաչափությունն ու քեննինգարի (? անհայտ անվանում) կիրառումը քրիստոնեական հայեցակարգերի հանդեպ, որոնց անգլոսաքսոնները ծանոթ են միայն մի քանի սերունդ։

Հիմնի ձեռագրի 21 պատճեն կան։ Եթե քննելու լինենք Բրիտանական կղզիներում անգլոսաքսոնական ժամանակահատվածին վերաբերող ձեռագրերը, Հիմնն ամենահինն է ։ Վերջինինս տեքստային պատմությունը խրթին է. հաստատված են երկու բարբառներով (հյուսիսումբրիական եւ արեւելյան սաքսոներեն) եւ հինգ տարբեր գրախոսություն։ Պոեմի հնագույն տարբերակները, որոնք հայտնի են, Բեդի Մուրն է (Քեմբրիջի համալսարանի գրադարան) եւ Սանկտ-Պետերբուրգի Բեդը (Ռուսական ազգային գրադարան), 8-րդ դ. երկու ձեռագիր ներկայացնում են հյուսիսումբրիական ձեւը, բայց այս ամենը չի նշանակում, որ վերջիններս պոեմի բնօրինակն են[12]։

Պոեմի բոլոր պատճեններն առկա են «Եկեղեցական պատմություն» ստեղծագործության ձեռագրերում։ Լատիներեն տարբերակներում դրանք առկա են Բեդի պոեմի թարգմանության մեկնություններում, մինչդեռ հին անգլերենով տարբերակենրում դրանք ամբողջովին փոխարինում են լատիներեն տեքստը[12]։

Հետագա սերունդներ խմբագրել

Որպես հին անգլերենով գրված հնագույն պոեմ՝ Կադմոնին կարճ բնութագրում են որպես «անգլիական պոեզիայի հայր» կամ «անգլիական սուրբ պոեզիայի հայր», ում շնորհիվ բացահայտում ենք անգլոսաքսոնական պոետիկ գրականությամբ, նրա աստվածային ներշնչքանը համեմատում են հույն գրող Պինդարոսի հետ[13]։ Արգենտինացի գրող Խորխե Լուիս Բորխեսը 1976 թ. հայտարարեց, որ Կադմոնն իր հռչակի համար պարտական է իր օտարերկրյա լսարանին եւ էսթետիկ վայելքին[14]}}:

Ուիթբիի Սուրբ Մարիամ եկեղեցու գերեզմանատանը Կադմոնին նվիրված հուշարձան կա քարե մեծ խաչի տեսքով, որի ձեւավորումը ոգեշնչված է անգլոսաքսոնական մեծ խաչերից՝ երկու կողմերում բուսական տարրերի մոտիվներով եւ Քրիստոսին, Դավիթ արքային, Հիլդա մայրապետին եւ Կադմոնին պատկերող պատկերազարդումներով։ «Կադմոնի հիմն»-ի հին անգլերեն տքստը քանդակված է հին սկանդինավյան տառերով եւ լատիներենով[15]։ Բացումն արվել է 1898 թ. դափնեկիր պոետ Ալֆրեդ Աուսթինի ներկայությամբ։ Այս հուշարձանը Վիկտորյան ժամանակահատվածում Կադմոնի պատմությամբ հարուցված հետաքրքրության վկան է՝ ազգային եւ ռեգիոնալ զգացմունքների կոնտեքստում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Oxford Dictionary of National Biography / C. MatthewOxford: OUP, 2004.
  2. Bède le Vénérable, 1995, Livre IV, chapitre 24, էջ 282-285
  3. 3,0 3,1 Stanley, 2004
  4. O'Donnell, 2005, Chapter 1: Bede and Cædmon
  5. Ireland, 1986, էջ 228
  6. Dumville, 1981, էջ 148
  7. Whitelock, 1963
  8. Wrenn, 1946, էջ 281
  9. Ireland, 1986, էջ 238
  10. Lester, 1974
  11. O'Donnell, 2005, Chapter 2: Sources and analogues
  12. 12,0 12,1 O'Donnell, 2005, Chapter 5: Filiation and transmission
  13. Borges, 2013, էջ 682-683
  14. Borges, 2013, էջ 1666
  15. Townend, 2013, էջ 166-167
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կադմոն» հոդվածին։