Կաբիրաներ (հին հունարեն՝ Κάβειροι), հին հունական դիցաբանության ստորերկրյա աստվածությունները[1]։ Համարվել են պտղաբուծության, ստորգետնյա կրակի, ինչպես նաև նավաբեկյալների հովանավորներ։ Պաշտամունքը տարածված է եղել գլխավորապես Փոքր Ասիայի ծովամերձ շրջաններում։ Առավել հայտնի սրբավայրերը եղել են Թեբե քաղաքը (Բեովտիա), Սամոթրակիա և Լեմնոս կղզիները։ Սամոթրակիայում համարվում էին «մեծ աստվածներ», Լեմնոսում՝ Հեփեստոսի ուղեկիցներ ու օգնականներ։ Ենթադրվում է, որ կաբիրաների պաշտամունքը Հունաստան է թափանցել Արևելքից (Փռյուգիայից կամ Փյունիկիայից)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 152)։