Հովվամախաղ
Հովվամախաղ | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Հովվամախաղ սովորական։ Ծաղկած բույսի ընդհանուր տեսքը | ||||||||||||
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Capsella Medik., nom. cons. (1792) | ||||||||||||
Այլ անվանումներ | ||||||||||||
Ծտապաշար, ճնճղկահաց, եզան ճակտիկ, | ||||||||||||
|
Հովվամախաղ (լատ.՝ Capsella), ծտապաշար[1], ճնճղկահաց, եզան ճակտիկ, ճնճղկաբլիթ, ճնճղպաշար, կաղամբազգիների (խաչածաղկավորներ) ընտանիքի միամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 6, Հայաստանում՝ 1 տեսակ՝ հովվամախաղ սովորական (C. bursa-pastoris)։
ՏարածումԽմբագրել
Տարածված է բոլոր մարզերի ցածրադիր և միջին գոտիներում։ Աճում է ճամփեզրերին, այգիներում, բանջարանոցներում, աղբոտ վայրերում, ամայի տարածքներում և այլն։
Կենսաբանական նկարագիրԽմբագրել
Ցողունը պարզ է կամ ճյուղավորվող, բարձրանում է՝ 10-60 սմ։ Մերձարմատային տերևները կոթունավոր են, փետրաբաժան՝ հավաքված վարդակում, ցողունայինները՝ նստադիր, ամբողջական, նշտարաձև, գոգավոր-ատամնաեզր։ Ծաղկաբույլը ողկույզ է, ծաղիկները՝ մանր, սպիտակ կամ վարդագույն։ Ծաղկում է ապրիլից մինչև ուշ աշուն։ Պտուղը հակաեռանկյունաձև պատիճակ է (արտաքին տեսքով հիշեցնում է պայուսակ, այստեղից՝ հովվամախաղ անվանումը)։
ՏեսակներԽմբագրել
Դասը ընդգրկում է 25 տեսակ[2]։
ՆշանակությունԽմբագրել
Պատրաստուկներն օգտագործում են որպես արյունահոսությունը դադարեցնող, լեղամուղ, արյան ճնշումն իջեցնող միջոց։ Ուտելի է և մեղրատու։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Сумочник — название по «Современному толковому словарю русского языка» под ред. Т. Ф. Ефремовой, присутствует также и в ЭСБЕ.
- ↑ По данным сайта GRIN (см. раздел Ссылки).
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |