Ծովի լուսարձակում, անհայտ ծագման լուսարձակում, որը նկատվել է 1492 թվականի հոկտեմբերի 11-ին Քրիստափոր Կոլումբոսի առաջին ճանապարհորդության ժամանակ՝ «Սանտա Մարիա», «Պինտա» և, հնարավոր է, «Նինյա»[1] նավերի անձնակազմի որոշ անդամների կողմից՝ նախքան Գուանահանի կղզի ժամանելը։ Լուսարձակումը հիշատակվել է Քրիստափոր Կոլումբոսի նավամատյանում, իր կենսագրականում, որը գրել է որդին՝ Ֆերդինանդը, Վերագուայի պատկանելիության հարցով դատական գործընթացի նյութերում և այլ աղբյուրներում[1]։

Կոլումբոսը նկարագրել է լույսը որպես «ոչ մեծ մոմ, որն ի հայտ է գալիս խորքից և վեր է բարձրանում․ ինչ-որ պահ թվաց, թե ցամաքի նշան է»[2]։ Լուսարձակման մասին հայտնելու համար արքայի կողմից ստացել է վարձրատրություն[3]։ Որդին՝ Ֆերդինանդը, ևս այն բնութագրել է որպես մոմ, որը բարձրանում է վեր, այնուհետև իջնում ներքև.[4] ։ Լուսարձակումը նկատել են երեկոյան ժամը 22։00-ին[5]։

Լուսարձակման հնարավոր բացատրություններից են դրա արհեստական ծագման (օրինակ, այն կարող էր Գուանահանիում ապրող հնդկացիների հեռվից երևացող ջահերը ինել կամ ինչ-որ լույս ավելի արևմուտք գտնվող կղզուց)[6] և բիոլյումինեսցենցիայի տարբերակները։ Վերջին տարբերակը քննադատության է ենթարկվում՝ լուսարձակման ճշգրիտ նկարագրված լինելու պատճառով)[7]։ Չնայած նրան, որ այդ ջրերում ապրող «Odontosyllis enopla» օղակավոր որդերի էգերը կարճ ժամանակով լույս են արձակում, որը նման է Կոլումբոսի նկարագրածին[8], ապացուցվել է[9], որ նրանք լուսարձակում են լիալուսնից հետո միայն մի քանի օր[10], որը չի համապատասխանում այն պայմաններին, որի ժամանակ Կոլումբոսը տեսել է լուսարձակումը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Columbus: The Light of 11 October, 1492». The Islands' Sun. March–April 1990. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 24-ին.
  2. «Christopher Columbus, Journal (1492)». Swarthmore College. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 24-ին.
  3. Washington Irving. The life and voyages of Christopher Columbus: together with the voyages of his companions, Volume 3, Murray, 1849, p. 369
  4. Christopher Columbus, Sir Clement Robert Markham. The journal of Christopher Columbus: (during his first voyage, 1492–93), Ayer Publishing, 1972, p. 36
  5. Christopher Columbus, Sir Clement Robert Markham. The journal of Christopher Columbus: (during his first voyage, 1492-93), Ayer Publishing, 1972, p. 36
  6. Pickering, Keith A. (1994). Columbus’s Plana Landfall. Dio 4:1, 14—23
  7. «The Light of October 11». Columbus Navigation. Վերցված է 2010 թ․ մայիսի 24-ին.
  8. Crawshay, L.R. (1935). Possible bearing of a luminous syllid on the question of the landfall of Columbus. Nature 136:559—560.
  9. Gaston, Gary R.; Hall, Jennifer (2000). «Lunar periodicity and bioluminescence of swarming Odontsyllis luminosa (Polychaeta:syllidae) in Belize» (PDF). Gulf and Caribbean Research. 12: 47–51. Վերցված է 2015 թ․ հունվարի 5-ին.
  10. Gaston, Gary, and Jennifer Hall (2000). Lunar periodicity and bioluminescence of swarming Odonotsyllis luminosa (Polychaeta: syllidae) in Belize. Gulf and Caribbean Research 12:47—51.