Ծովափից վեր, 1965 թվականին նկարահանված ֆրանս-ամերիկյան ֆիլմ պատերազմի մասին։ Ռեժիսորը Ռոբերտ Փերիշն է, իսկ գլխավոր դերերում՝ Քլիֆ Ռոբերտսոնը, Ռեդ Բաթոնսը և Ջեյմս Ռոբերտսոն Ջասթիսը[2]։ Ֆիլմը նկարահանվել է է 1959 թվականի Ջորջ Բարի «Տապանագիր թշնամու համար» վեպի հիման վրա[3]։

Ծովափից վեր
անգլ.՝ Up from the Beach
ԵրկիրԱՄՆ
Ֆրանսիա
Ժանրդրամա և ռազմական ֆիլմ
ԹեմաԵրկրորդ համաշխարհային պատերազմ և Նորմանդական դեսանտային օպերացիա
Թվական1965
Լեզուանգլերեն
ՌեժիսորՌոբերտ Փերիշ[1]
ԴերակատարներՔլիֆ Ռոբերտսոն, Իրինա Դեմիք, Ռեդ Բաթոնս, Բրոդերիկ Քրոուֆորդ, Ֆերնան Լեդու, Ֆրանսուա Ռոսի, Մարիուս Գորինգ, Ռայմոն Բյուսեր, Սլիմ Փիքենս, Ջեյմս Ռոբերթսոն Ջասթիս և Ժորժ Շամարա
ՕպերատորՎալտեր Վոտից
Նկարահանման վայրՆորմանդիա
Կինոընկերություն20th Century Studios
Տևողություն99 րոպե

Սյուժե խմբագրել

Օմահա բիչում Նորմանդիայի դեսանտի իջնելուց հետո ամերիկյան ջոկը ազատ է արձակում մի խումբ ֆրանսիացի պատանդների, սակայն Վիերվիլ սյուր Մերի հարձակման ժամանակ ունենում է զոհեր։

Նրանք գերի են վերցնում մի գերմանացի սպայի, որը, իր իրավասության սահմաններում, բարյացակամ էր վերաբերվել ֆրանսիացիներին, սակայն ամերիկացի սերժանտը բացահայտում է, որ թեժ մարտ վարող ժամանակավոր գծի վրա ոչ ոք չի ցանկանում, որ իրենց անհանգստացնեն բանտարկյալները։

Նկարահանում խմբագրել

Ֆիլմը նկարահանվել է Շերբուր Օկտևիլում ֆրանսիացի դերասանների մասնակցությամբ և ցուցադրվել է Նորմանդիայի դեսանտ իջնելուց հետո, որտեղ մի խումբ դաշնակից զինվորներ փորձել է ապաստան տրամադրել ֆրանսիացիներին, որոնք պետք է մահապատժի ենթարկվեին նացիստների կողմից։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը չի սատարել ֆիլմի նկարահանմանը, այդ իսկ պատճառով ամերիկյան զինվորների դերը կատարել են ֆրանսիացի զինվորները[4]։

Ռոբերտ Փերիշը նշել է, որ Դերիլ Զանուկը նկարել է մի ֆիլմ, որպեսզի օգտագործի «Ամենաերկար օրը» ֆիլմի չօգտագործված կադրերը, այնուհետև վաճառել է ֆիլմը՝ որպես շարունակություն։ Քլիֆ Ռոբերտսոնն ասել է, որ իրեն տվել են «Messerschmitt Bf.108 Taifun» մոնոպլանը, որն օգտագործվել էր ֆիլմում։ Ռոբերտսոնը պնդում էր, որ Զանուկը ցանկացել է ստեղծել մի ֆիլմ, որտեղ կցուցադրի իր ընկերուհի Իրինա Դեմիքին, որը նկարահանվել էր «Ամենաերկար օրը»  ֆիլմում։ Ռոբերտսոնը ֆիլմն անվանել է «Ծովափից վեր»[5]։ Իրինա Դեմիքը, Ռեդ Բաթոնսը և Ֆերնան Լեդուն նկարահանվել են «Ամենաերկար օրը» բնօրինակ ֆիլմում։

Օսկար Վերները գերմանացի սպայի դերի համար առաջին ընտրությունն էր, սակայն դերը ի վերջո խաղացել է Մարիուս Գորինգը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի Վերմախտի վետերան Վերները դերից հրաժարվեց այն պատճառաբանությամբ, որ իր կարծիքով այդ ժամանակվա ոչ մի գերմանացի սպա չէր ունենա այդպիսի մարդասիրական զգացումներ, ինչպիսին ֆիլմում ներկայացված սպան ուներ[6]։

Ընդունելություն խմբագրել

Ըստ «Fox records»-ի՝ ֆիլմը վարձույթից պետք է վաստակեր $4,200,000 ԱՄՆ դոլար, սակայն վաստակեց $2,645,000[7] ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.imdb.com/title/tt0059853/
  2. «Up from the Beach». Վերցված է 2019 թ․ հունվարի 27-ին.
  3. Crowther, Bosley (1965 թ․ հունիսի 10). «' Up From Beach' Opens at Capitol Theater:Story of World War II Uses French Actors» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 27-ին.
  4. «Stop the war — he picked up the wrong helmet». Stars and Stripes. Վերցված է 2019 թ․ հունվարի 27-ին.
  5. Becker, Frawley (2004). And the Stars Spoke Back. Scarecrow Press. էջ 13.
  6. Notre Le Jour Plus Long. La Presse de la Manche. 2012.
  7. Silverman, Stephen M (1988). The Fox that got away : the last days of the Zanuck dynasty at Twentieth Century-Fox. L. Stuart. էջ 324.

Արտաքին հղումներ խմբագրել