«Ծովային պատմություններ» (ռուս.՝ «Морские рассказы»), 1967 թվականի խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանվել է «Մոսֆիլմ» կինոստուդիայում[1]։ Բաղկացած է երկու նովելներից, որոնց սյուժեն հիմնված է Բորիս Ժիտկովի երկու պատմվածքների վրա՝ «Խաբեություն» (ռեժիսոր՝ Ալեքսանդր Սվետլով) և «Կարիճ և բամբակ» (ռեժիսոր՝ Ալեքսեյ Սախարով)։

Ծովային պատմություններ
ռուս.՝ Морские рассказы
Երկիր ԽՍՀՄ
Ժանրարկածային ֆիլմ
Թվական1967
Լեզուռուսերեն
ՌեժիսորԱլեքսեյ Սախարով
ԴերակատարներՆիկոլայ Դոստալ
ԵրաժշտությունՅուրի Լևիտին
ԿինոընկերությունՄոսֆիլմ
Տևողություն70 րոպե

Սյուժե

խմբագրել

Նովել «Խաբեություն». Հին շոգենավի վրա հանդիպում են նավաստիներ Կոլյա Չումաչենկոն և իսպանացի Խոզե-Մարիան՝ նախկին ցլամարտիկը, որին թիմը կոչում էր «Մաշկա»։ Նրանց կասկածելի է թվում նավապետի տարօրինակ պահվածքը։ Նախօրեին, սեփականատիրոջ հետ զրույցում, նա պայմանավորվել է նավը խորտակել առաջին իսկ հնարավորության դեպքում՝ մեծ դրամական ապահովագրական վարձատրություն ստանալու համար։ Թիմի անդամներից յուրաքանչյուրը ստացել է իր փոքրիկ դրամական պարգևը այս խաբեությունից։ Նիկոլայը և Խոզեն կտրականապես հրաժարվում են առաջարկվող գումարներից։ Վախենալով, որ ընկերները կհայտնեն ոստիկանություն, շտուրման Սպիրկան գիշերը իսպանացուն ջուրն է նետում։ Հրաշքով ողջ մնալով, արդեն Օդեսայում, նա գտնում է Նիկոլային, և նրանք դաժանորեն վրեժ են լուծում հանցագործներից։

Նովել «Կարիճ և բամակ». Օդեսան քսաներորդ դարի սկզբին։ Բանտում որոշ ժամանակ անցկացնելուց և կես տարի առանց աշխատանքի մնալուց հետո ընկերներն աշխատանքի են անցնում «Յուպիտեր» նավի վրա, որն նավարկում էր Օդեսայի և թուրքական նավահանգիստների միջև։ Նրանց հետ կապ են հաստատում ընդհատակյա անձինք և պայմանավորվում Կոստանդնուպոլսից ապօրինի թերթեր տեղափոխելու վերաբերյալ։ Նավահանգստում, հերթական ստուգման ժամանակ, խնամքով թաքցված փաթեթը գտնում է հայտնի մաքսավոր Պետրենկոն՝ «Կարիճ» մականունով։ Նիկոլայը վստահ է, որ նավի վրա իրազեկիչ կա, և նա հորինում է մի խորամանկ ծրագիր, որը թույլ է տալիս բացահայտել մատնիչին և խայտառակ կերպով ծաղրել «Կարիճին»։

Դերերում

խմբագրել
  • Վիկտոր Զադուբրովսկի՝ Նիկոլայ Չումաչենկո
  • Նիկոլայ Դոստալ՝ Խոզե-Մարիա Դամեց
  • Լև Դուրով՝ Պետրենկո, մաքսային ծառայող՝ «Կարիճ» մականունով
  • Վլադիմիր Բալաշով՝ նավապետ
  • Ռաշիդ Ատամալիբեկով՝ Սպիրկա
  • Վլադիմիր Բալոն՝ «Յուպիտեր» շոգենավի ստարպ
  • Էդուարդ Բրեդուն՝ Զուև, նավաստի
  • Լեոնիդ Պիրոգով՝ Պյոտր Կարպով, նավի սեփականատեր
  • Գերման Կաչին՝ Կոնդրատով, նավաստի
  • Անատոլի Մուկասեյ՝ Մուկասեյ, նավաստի
  • Միխայիլ Օրլով՝ նավահանգստի պաշտոնյա
  • Վլադլեն Պաուլուս՝ Վլադիմիր Յակովլևիչ
  • Վիկտոր Ֆիլիպով՝ Սեմյոնով
  • Նիկոլայ Ռոմանով՝ ծովային գերատեսչության պաշտոնյա
  • Եվգենի Մորգունով[2]՝ «Նիմֆա» իլյուզիոնի երգիչ[3]

Նկարահանող խումբ

խմբագրել
  • Սցենարիստներ՝ Ալեքսեյ Սախարով, Ալեքսանդր Սվետլով
  • Ռեժիսորներ՝ Ալեքսեյ Սախարով, Ալեքսանդր Սվետլով[4][5]
  • Օպերատոր՝ Անատոլի Մուկասեյ
  • Կոմպոզիտոր՝ Յուրի Լևիտին
  • Նկարիչ՝ Ալեքսանդր Կուզնեցով

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Морские рассказы
  2. Профессионалы и любители Евгения Моргунова
  3. Морские рассказы (1967) Full Cast & Crew
  4. Скончался режиссер Александр Светлов
  5. ««Морские рассказы» покажут на большом экране в Лефортове». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 22-ին.