Ծնկոսկրի կոտրվածք
Ծնկոսկրի կոտրվածք, ախտանիշներն են ցավը, այտուցը և արյունազեղումը ծնկան շրջանում[1]։ Տուժածը չի կարողանում քայլել[1]։ Բարդություններից են ոլոքի, ազդրոսկրի և ծնկան կապանների վնասվածքները[3]։
Ծնկոսկրի կոտրվածք | |
---|---|
Ծնկոսկրի կոտրվածք․ կողմնային պատկեր | |
Տեսակ | Կայուն, համակցված, բեկորային, բաց[1] |
Պատճառ | Ծնկան առաջային հատվածի վնասվածք[1] |
Հիվանդության ախտանշաններ | Ցավ, այտուցվածություն, կապտուկներ ծնկան առաջային հատվածում[1] |
Բժշկական մասնագիտություն | Օրթոպեդիա |
ՀՄԴ-9 | 822 |
ՀՄԴ-10 | S82.0 |
Ախտորոշում | Ախտանիշներ և ռենտգեն հետազոտություն[2] |
Տարբերակիչ ախտորոշում | Երկմաս ծնկոսկր |
Բուժում | Գիպսակապ, շինավորում, վիրաբուժական[3] |
Բարդություններ | Ազդրի, ոլոքի կամ ծնկան կապանների վնասում[3] |
Fractures of the human patella Վիքիպահեստում |
Կոտրվածքն առաջանում է ուժեղ հարվածից ծնկան առաջային հատվածին կամ ծնկան վրա ընկնելու հետևանքով[1]։ Երբեմն ծնկոսկրի կոտրվածք կարող է առաջանալ ազդրի մկանների կտրուկ կծկումից[1]։ Ախտորոշումը հաստատվում է ռենտգեն հետազոտությամբ[2]։ Երեխաների մոտ անհրաժեշտության դեպքում կատարում են ՄՌՇ հետազոտություն[2]։
Բուժումը իրականացվում է կամ վիրահատական կամ առանց վիրահատական եղանակների, կախված կոտրվածքի տեսակից[3]։ Առանց տեղաշարժի կոտրվածքները հիմնականում բուժվում են գիպսակապով[3]։ Երբեմն տեղաշարժով կոտրվածքները հնարավոր է բուժել գիպսակապով, եթե տուժածը կարողանում է ինքնուրույն շարժել ոտքը[3]։ Վերջույթը երեք շաբաթով անշարժացվում է ուղիղ դիրքում[3]։ Կոտրվածքի այլ տեսակներ հիմնականում պահանջում են վիրահատական բուժում[3][4]։
Ծնկոսկրի կոտրվածքը ամբողջ կոտրվածքների ընդամենը 1%-ն է կազմում[2]։ Ավելի հաճախ հանդիպում է տղամարդկանց մոտ[2]։ Հիմնականում տուժում են միջին տարիքի անձիք[2]։ Բուժման ելքը բարեհաջող է[3]։
Ախտորոշում
խմբագրելԱխտորոշումը հիմնվում է ախտանիշների և ռենտգեն հետազոտության վրա[2]։ Երեխաների դեպքում հնարավոր է նաև ՄՌՇ հետազոտություն[2]։
Բուժում
խմբագրելԿախված կոտրվածքի տեսակից բուժումը իրականացվում է վիրահատական կամ ոչ վիրահատական եղանակներով[3]։
Պահպանողական բուժում
խմբագրելԱռանց տեղաշարժի կոտրվածքների դեպքում հիմնականում դրվում է գիպսակապ[3]։ Երբեմն տեղաշարժով կոտրվածքները հնարավոր է բուժել գիպսակապով, եթե տուժածը կարողանում է ինքնուրույն շարժել ոտքը[3]։ Վերջույթը երեք շաբաթով անշարժացվում է ուղիղ դիրքում[3]։
Վիրահատական բուժում
խմբագրելԲեկորային կոտրվածքի ժամանակ կատարվում է ծնկոսկրի ամբողջական հեռացում։ Մասնակիի դեպքում հեռացվում է ծնկոսկրից մի հատված կապանների ու ջլերի հետ միասին կամ առանց դրանց։ Կատարվում է նաև ձգումային եղանակով բուժում, ոսկրաբեկորների միացման համար(երկբեկոր կոտրվածքների դեպքում)։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 «Patellar (Kneecap) Fractures». OrthoInfo - AAOS. January 2017. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 16-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Abbasi, David. «Patella Fracture - Trauma». Orthobullets.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 16-ին.
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 Kakazu, R; Archdeacon, MT (January 2016). «Surgical Management of Patellar Fractures». The Orthopedic clinics of North America. 47 (1): 77–83. doi:10.1016/j.ocl.2015.08.010. PMID 26614923.
- ↑ Melvin, JS; Mehta, S (April 2011). «Patellar fractures in adults». The Journal of the American Academy of Orthopaedic Surgeons. 19 (4): 198–207. PMID 21464213.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ծնկոսկրի կոտրվածք» հոդվածին։ |