Ծղոտ

բույսերի չոր ցողուն

Ծղոտ, հիմնականում հացաբույսերի կալսումից հետո մնացած չոր ցողունը։ Տարբերում են աշնանացանի, գարնանացանի, դաշտավլուկազգի և բակլազգի բույսերի ծղոտներ։ Հացաբույսերի ծղոտը օգտագործում են գյուղատնտեսական կենդանիների՝ հիմնականում խոշոր եղջերավոր կենդանիների կերակրման համար։

Ծղոտ
Բույսերի չոր ցողուն Խմբագրել Wikidata
Ենթակատեգորիաbiological material
 • plant material Խմբագրել Wikidata
Կիրառությունըայգեգործություն, անասնակեր, այրում, motor fuel, մուլչացում, handicraft, երաժշտական գործիքների ստեղծում Խմբագրել Wikidata
By-p­ro­duct ofgrain production Խմբագրել Wikidata

Նկարագրություն

խմբագրել

Ծղոտը պարունակում է 35-45% բջջանյութ և այլ դժվարամարս ածխաջրեր։ 100 կգ գարու ծղոտը պարունակում է 33 կերային միավոր և 1,3 կգ մարսելի պրոտեին, վարսակինը՝ համապատասխանաբար՝ 31 և 1,7, գարնանացան ցորենինը՝ 22 և 1, բակլազգի բույսերինը՝ 20-38 և 2,2-2,8, կորեկինը՝ 40 և 2, 3, եգիպտացորենինը՝ 38 և 1,4։ Ծղոտի վատ մարսելիության և ցածր սննդարարության պատճառով օգտագործում են հիմնականում օրակերին անհրաժեշտ ծավալ հաղորդելու համար կամ որպես հավելուկ հյութալի կերի մեծ քանակի դեպքում։ Ծղոտի ուտելիությունը բարձրացնելու համար այն նախապես մշակում են՝ շոգեհարման, խաշման, ջերմաքիմիական, հյութալի կերերի հետ խառը սիլոսավորման և այլ եղանակներով։ Ծղոտից պատրաստում են նաև մամլած սալիկներ ու հատիկներ։

Կիրառություն

խմբագրել

Ծղոտը կարելի է օգտագործել թուղթ պատրաստելու համար[1]։

Փաթեթավորում

խմբագրել

Ցորենի ծղոտը նաև օգտագործվում է կոմպոստացվող սննդամթերքի փաթեթավորման մեջ, ինչպիսիք են կոմպոստացվող ափսեները։ Ցորենի ծղոտից պատրաստված փաթեթավորումը կարող է լինել սերտիֆիկացված կոմպոստացման համար և կկենսաքայքայվի կոմպոստացման կոմերցիոն միջավայրում.[2]:

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. McLaren, Duncan; Bullock, Simon; Yousuf, Nusrat (2013 թ․ նոյեմբերի 5). Tomorrow's World: Britain's Share in a Sustainable Future (անգլերեն). Routledge. ISBN 9781134044825.
  2. Viv Biz Club: Compostable Plates Արխիվացված 2010-07-31 Wayback Machine
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։