Ծծմբային պարարտանյութեր
Ծծմբային պարատանյութեր, պարունակում են բույսերի համար մատչելի ծծումբ։
Տեսակներ
խմբագրելԾծմբային պարատանյութերն են մանրացված ծծումբը, գիպսը, ֆոսֆոգիպսը, ամոնիումի, կալիումի և մագնեզիումի սուլֆատները։ Ծծումբ պարունակում են սուպերֆոսֆատները, կալիումմագնեզիումը , գոմաղբը և այլն։ Ծծմբային պարատանըութերը օգտագործում են ծծմբասակավ հողերում (աղուտ-ալկալի հողեր և այլն)։
Արդյունավետություն
խմբագրելԴրանք արդյունավետ են պոդզոլային, ավազային հողերում։ Ծծմբի նկատմամբ առավել զգայուն են կաղամբազգիների և բակլազգիների ընտանիքների բույսերը, արևածաղիկը , կարտոֆիլը, որոնք այդ տարրը կուտակում են առավելագույն քանակությամբ և օգտագործում այն ոչ պակաս , քան ֆոսֆորը։ Ծծմբային պարատանյութերը չեզոքացնում են հողի ավելցուկային հիմնայնությունը, մեծացնում են բույսերի համար դժվարամատչելի ֆոսֆատների յուրացումը։ Ծծմբային պարատանյութերի չափաքանակը՝ 60-120 կգ/հա SO4²: