Ծիրանի տափ, Ակսել Բակունցի պատմվածք, գրել է 1926 թվականի մայիսի վերջին կամ հունիսի սկզբին։

Ծիրանի տափ
Ժանրպատմվածք
Ձևարձակ
ՀեղինակԱկսել Բակունց
ԵրկիրՀայաստան
Բնագիր լեզուՀայերեն
Գրվել է1926
ՎիքիդարանԾիրանի տափ

Տպագրման պատմություն խմբագրել

Պատմվածքի գրության շարժառիթ է հանդիսացել Սիսիանի շրջանի Լոր և Շենթաղ գյուղերի միջև եղած հողային վեճը և նրա լուծումը հեղինակի կողմից։ Լոր գյուղում հեղինակը շուրջ 7 ամիս ուսուցիչ է աշխատել 1915-1916 ուսումնական տարում։ Այդ ընթացքում ծանոթանում է նաև Լորի և հարևան Շենթաղի հողային վեճերին։ Բակունցի պատմվածքում Լոր և Շենթաղ գյուղերը դարձել են Միր և Մրոց, իսկ վիճելի Շորքարը՝ Ծիրանի տափ[1]։ «Ծիրանի տափ» պատմվածքը առաջին անգամ հրապարակվել է «Խորհրդային Հայաստան» օրաթերթում՝ 1926 թվականի հունիսի 16-ին։ Հետո տեղ է գտել՝ 1955 թվականի երկերում, 1956-ին բեյրության «Ամբողջական գործի» 2-րդ հատորում, 1964 թվականի երկերի առաջին հատորում։ Հեղինակի կենդանության ժամանակ տպագրվել է նաև դասագրքերում, ինչպես 1927 թվականին՝ Ս․ Հակոբյանի կազմած «Կարմիր արև 5-րդ տարի» դասագրքում[1]։

Ընդհանուր տեղեկություններ խմբագրել

Ակսել Բակունցի «Ծիրանի տափ» պատմվածքը երգիծական է․ հեղինակը կատակով է խոսում հայ գյուղացու հողային տարածքների մասին՝ մատնացույց անելով, թե անվանի պաշտոնյաննները ինչպես են կարողացել օգտվել հայ գյուղացու թուլությունից և երկու գյուղերից կաշառքներ զավթել։ «Ծիրանի տափ», «Գյուլբահարի համար», «Մրոց», պատմվածքները ներկայացնում են հոգեկան ուշագրավ պատկերներ։ Այս պատմվածքներում նուրբ երանգներով նկատելի է դառնում հասարակական երևույթների ազդեցությունը մարդկանց հոգու վրա։ Բանաստեղծ Համո Սահյանը իր մանկության հուշերում հաստատում է «Ծիրանի տափը» պատմվածքը գրելու շարժառիթը։ Սահյանը հիշում է երկու գյուղերի միջև անդադար վեճերը մահակներով ու եղաններով։ Այս դեպքն էլ դառնում է «Ծիրանի տափ» պատմվածքի սյուժեն[2]։

Սյուժե խմբագրել

Ակսել Բակունցի «Ծիրանի տափ» պատմվածքը երկու գյուղերի միջև Ծիրանի տափ կոչվող հողատարածքի համար ծագած պայքարի մասին է։ Թեև պատմվածքի անունը Ծիրանի տափ է, բայց ծիրանի ոչ մի ծառ չկա այնտեղ։ Ծիրանի տափը հիշատակվելու արժանի չէր լինի, եթե երկու գյուղերի՝ Միրի և Մրոցի միջև անվերջ տարաձայնությունների առարկա չդառնար։ Երկու գյուղն էլ գետի ձախ ափին էին գտնվում՝ Մրոցը վերև, իսկ Միրը՝ ներքև։ Երկու գյուղերի կռվի պատճառը «Ծիրանի տափն» էր, որտեղ կար առատ կանաչ և ջրից բավականին մոտ էր։ Ոչ ոք չգիտեր, թե երբ ծագեց երկու գյուղերի միջև թշնամությունը Ծիրանի տափի համար։ Երկու գյուղերն էլ ունեին իրենց պատճառաբանությունները տարածքի՝ իրենց պատկանելու վերաբերյալ։ Գյուղեր է այցելում չինովնիկը, ով պետք է որոշեր՝ ում է պատկանում տարածքը, և յուրաքանչյուր գյուղ աշխատում է շքեղ պատրաստությամբ դիմավորել հյուրին և ճանապարհել ճոխ նվերներով, սակայն հողատարածքի համար կռիվը լուծում չէր ստանում։ Խորհրդային կարգերի հաստատումից հետո գյուղերով շրջում է ագիտատորը, ով քարոզում էր, թե հողն աշխատավորինն է։ Այս նոր մարդուն գյուղացիները վախենում էին նախորդների նման կաշառել, որպեսզի գործը իրենց օգտին հաջողի։ Գարնանը քաղաքից հողաչափ է գալիս՝ երկու գյուղի սահմանները որեշելու։ Մի շաբաթից ավել գյուղում մնալուց հետո ասում է․ -Լավ կլինի, էնպես սահման եմ դրել ո՜ր․․․ Քաղաքից հայտնում են, որ այդ լավը եղավ օգուտ Միրի․ Ծիրանի տափն ամբողջովին հանձնել էին Միր գյուղին՝ որպես աղքատ և հողազուրկ գյուղ։ Բնակիչները չէին հավատում այդքան արագ կատարված փոփոխությանը, և հաջորդ օրը Միրից երեք հոգի քաղաք գնացին, թուղթը հանձնեցին մի երիտասարդի, ով հողերի գործով էր զբաղվում և ասացին․

-Մեզ Ծիրանի տափի կեսը տվեք[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Բակունց, Ակսել (1976). Երկեր, հատոր 1. Երևան: Հայկական ՍՍՀ. էջեր 624–625.
  2. Բակունց, Ակսել (1971). Սուրեն Աղաբաբյան. Երևան: Հայաստան. էջեր 218–219.
  3. Բակունց, Ակսել (1986). Երկեր. Երևան: Սովետական գրող. էջեր 66–72.
 
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Ծիրանի տափ