«Ծիլ» (անգլ.՝ The Germ), Պրեռաֆայելիտների եղբայրության անդամների (Ուիլյամ Հոլման Հանտ, Դանթե Գաբրիել Ռոսսետտի և նրա եղբայր Ուիլյամ Մայքլ Ռոսսետտի) հիմնած հանդեսը[1]։ Գլխավոր խմբագիրը եղել է Ուիլյամ Ռոսսետտին։

Ծիլ
անգլ.՝ The Germ
Տեսակհանդես
Լեզուանգլերեն
Գլխավոր խմբագիրՈւիլիամ Մայքլ Ռոսսետտի
Հիմնադրվել է1850
ՀրատարակիչՊրեռաֆայելիտներ
Երկիր Միացյալ Թագավորություն
Լուծարվել է1850

Հանդեսը մեծ հաջողություն ու ճանաչում չի ունեցել, լույս է տեսել 1850 թվականի հունվարից մինչև ապրիլ[2]։ Aylott & Jones հրատարակչությունում տպագրվել է ընդամենը 4 համար։ «Ծիլ» անվանումը ընտրվել է, որպեսզի ցույց տրվի պրեռաֆայելիտների անքակտելի կապը բնության հետ, և առաջին հերթին «Ծիլը» պետք է լիներ այն ընձյուղը, որից պետք է աճեին ստեղծագործական նոր գաղափարներ։

Հանդեսում տպագրվել են պրեռաֆայելիտների տեսական հոդվածները, Ուիլյամ Ռոսսետտիի, Քրիստինա Ջորջինա Ռոսսետտիի, Թոմաս Վուլների, Ջեյմս Քոլինսոնի, նկարիչ Ուոլտեր Դևերելի, Ուիլյամ Սքոթի բանաստեղծական գործերը։ Այստեղ է տպագրվել Դանթե Գաբրիել Ռոսսետտիի «Երկնային ընկերուհի» (անգլ.՝ The blessed Damozel) բանաստեղծությունը, որը հեղինակը գրել էր 19 տարեկանում։ Սա շատերի կողմից համարվում է Ռոսսետտիի լավագույն ստեղծագործությունը։ «Ծիլ» հանդեսում լույս են տեսել նաև պրեռաֆայելիտների ընկերների գրած հոդվածներ և էսսեներ արվեստի ու գրականության վերաբերյալ, օրինակ՝ Ֆորդ Մեդոքս Բրաունի։ Թեպետ լույս է ընծայվել հանդեսի միայն չորս համար, այն նկարիչների շրջանում բազմաթիվ համակիրներ է ձեռք բերել։ Վերջին երկու համարները կրել են նոր անվանում՝ «Արվեստ և պոեզիա» (անգլ.՝ Art and Poetry: Being Thoughts towards Nature Conducted Principally by Artists)[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «British Library». www.bl.uk. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 1-ին.
  2. «The Germ. Thoughts towards Nature in Poetry, Literature, and Art Art and Poetry: Being Thoughts towards Nature Conducted Principally by Artists - Collection Introduction». www.rossettiarchive.org. Վերցված է 2023 թ․ փետրվարի 1-ին.

Արտաքին հղումներ խմբագրել