Ծերուն Ծաղկող (14-15-րդ դարեր), հայ գրիչ և մանրանկարիչ, Վասպուրականի մանրանկարչության դպրոցի նշանավոր ներկայացուցիչ։

Ծերուն Ծաղկող
2014 Erywań, Matenadaran, Manuskrypt (04).jpg
Ծնվել է14-րդ դար
Վախճանվել է15-րդ դար
Մասնագիտություննկարազարդող և մանրանկարիչ
Ակտիվ շրջան14-15-րդ դարեր
Commons-logo.svg Painter Tzerun Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Ծերուն Ծաղկողն ապրել և ստեղծագործել է 14-րդ դարի 2-րդ կեսին և 15-րդ դարի սկզբին՝ Ոստան գյուղաքաղաքում։ Հոր անունը Ստեփանոս էր, մորը՝ Էլխաթուն։

Նկարչի կինը՝ Արղունը, օգնել է կոկելու ձեռագրերի թերթերը։ Ծերուն Ծաղկողի անվան հետ է կապվում Վասպուրականի մանրանկարչության ճյուղավորումներից մեկը՝ Ծերունյան դպրոցը։ Նրա մանրանկարներում առավել հատկանշականը հորինվածքների կառուցման, այսպես կոչված՝ իզոկեֆալային եղանակի (դեմքերի տեղադրումը միևնույն մակարդակի վրա) կիրառումն է և, հատկապես, կոնկրետացման ձգտումը, որ գալիս է ժողովրդական արվեստի պատկերացումներից ու առանձնահատկություններից։ Ծերուն Ծաղկողի աշխատանքներին բնորոշ են հստակ ու ավարտուն գծանկարը, պայծառ ու մաքուր գույները։

ՁեռագրերԽմբագրել

Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում պահպանվում են Ծերուն Ծաղկողի ընդօրինակած և պատկերազարդած հինգ ձեռագրեր՝

  • Մատյան ողբերգության, 1390 թ., ձեռ. № 4938,
  • Ավետարան, 1391 թ., ձեռ. № 8772,
  • Մատյան ողբերգության, 1391 թ., ձեռ. № 1874,
  • Ճառընտիր, 1401 թ., ձեռ. № 4670,
  • Ավետարան, 1412 թ., ձեռ. № 4157

Նրա պատկերազարդած մեկ ձեռագիր (Ավետարան, 1395 թ.) գտնվում է Պետերբուրգում (Էրմիտաժ, vp 10.10)։

Նրա ձեռագրերից մի քանիսում կարելի է հանդիպել նրա ինքնադիմանկարներին, պատվիրատուների դիմանկարներին։ Հատուկ նշանակություն են ստանում Ծերունի կողմից կերտած հայ միջնադարյան բանաստեղծության փայլուն ներկայացուցիչ Գրիգոր Նարեկացու երկու դիմանկարները[1]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Բ. Չուգասզյան, «ԾԵՐՈՒՆ»։ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ «Մատենադարան»։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 123