Ծերացած Աստվածն ու Սատանան

«Ծերացած Աստվածն ու Սատանան», 2020 թվականին «Դարակ» հրատարակչության «Վերադարձ» մատենաշարով հրատարակած Ռենի (1893-1958) վիպակը։ Խմբագիր` Հովիկ Չարխչյան։ Գրքում տեղ է գտել խմբագրի «Ռեն. մոռացված հիշողությունը»[1] առաջաբանը։

Ծերացած Աստվածն ու Սատանան
Գրքի շապիկի առաջին էջը
ՀեղինակՌեն
Ժանրվիպակ
Բնօրինակ լեզուհայերեն
Ստեղծման տարեթիվ1924
Էջեր128 էջ
ԽմբագիրՀովիկ Չարխչյան
Կազմի հեղինակԴավիթ Հակոբյան
ԵրկիրՀայաստան
Հրատարակման վայրԵրևան
ՀրատարակիչԴարակ
Հրատարակման տարեթիվ2020
ԳՄՍՀ978-9939-9232-8-4
ՀՏԴ821.111(73)-31
ԳՄԴ84(7ԱՄՆ)-44

Վիպակն առաջին անգամ որպես թերթոն լույս է տեսել 1924 թվականին Բոստոնում հրապարակվող «Հայրենիք» ամսագրում[2] և նույն տարի արժանացել է գրական մրցանակի։

Սյուժե խմբագրել

Սա պատմություն է այն մասին, թե ինչպես երկնային տերը իր մոտ է կանչում Սատանային, որպեսզի վերջինս հատուցի ու ապաշխարի իր գործած մեղքերի համար, բայց արդյունքում հարկադրված է լինում լսել մարդկային անհաշիվ արատների ու մեղսագործությունների մասին՝ բոլոր ժամանակների զուգահեռներում, և հենց չարիքի մարմացումն է դառնում մեղադրիչ ու ամբաստանող։ Ըստ պատումի, երկնքի ու երկրի տիրույթներում բարու և չարի գոտեմարտն ի վերջո հասել է մի հանգրվանի, երբ այն պիտի հարկադիր դադար առնի, քանի որ մարդն իր էությամբ և բնույթով զինաթափում է թե մեկին, թե մյուսին՝ գերազանցելով նրանց[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ռեն, Ծերացած Աստվածն ու Սատանան, Ե., 2020, էջ 4-7։
  2. «Հայրենիք», 1924, թիվ 6, էջ 1:
  3. Ռեն, Ծերացած Աստվածն ու Սատանան, Ե., 2020, էջ 6։

Արտաքին հղումներ խմբագրել