Ծառերի արմատներ (նկար, Վան Գոգ)

(Վերահղված է Ծառերի արմատներ (կտավ)ից)

Ծառերի արմատներ (կտավ) (հոլ.՝ Boomwortels), հոլանդացի նկարիչ Վինսենթ վան Գոգի կտավը՝ նկարված 1890 թվականին Ֆրանսիայում։ Նկարը ձգված է հորիզոնական և իրենից ներկայացում է հորիզոնական ձևով իրար միացված երկու քառակուսի։ Այս ձևը նկարիչը հաճախ է օգտագործել իր վերջին բնապատկերային աշխատանքներում[4]։

Ծառերի արմատներ
Boomwortels
տեսակգեղանկար
նկարիչՎինսենթ վան Գոգ
տարի1890
բարձրություն50
լայնություն100
ստեղծման վայրՕվեր Սյուր Ուազ[1][2]
ստեղծման երկիր Ֆրանսիա
ուղղությունՊոստիմպրեսիոնիզմ
ժանրբնանկար
նյություղաներկ
գտնվում էՎան Գոգի թանգարան[3]
հավաքածուՎան Գոգի թանգարան
http://www.vggallery.com/painting/p_0816.htm, https://vangoghworldwide.org/artwork/F816 կայք
Ծանոթագրություններ
 Tree roots by Vincent van Gogh Վիքիպահեստում

Որոշ արվեստագետների կարծիքով՝ սա Վան Գոգի վերջին կտավն է[5]։

Կտավի մասին խմբագրել

 
Ծառի արմատների նախապատկեր ավազի ֆոնին, 1882

Առաջին հայացքից նկարը կարող է թվալ վերացական ձևերի և վառ գույների կոմպոզիցիա, բայց նրանում պատկերված են ծառերի բներ և արմատներ, բույսեր, տերևներ[6]։

Դեռ 1882 թվականին Հաագայում Վան Գոգը ծառերի արմատների նախանկարներ է անում։ Իր եղբայր Թեո վան Գոգին ուղղված նամակում նկարիչը գրել է, որ այս աշխատանքով ցանկանում է փոխանցել կյանքի պայքարի գաղափարը։ Հայտնի չէ՝ այս մտքով է առաջնորդվել Վան Գոգը «Ծառերի արմատները» ստեղծելիս[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • de la Faille, Jacob-Baart. The Works of Vincent Van Gogh: His Paintings and Drawings. Amsterdam: Meulenhoff, 1970. ISBN 978-1-55660-811-7
  • Hulsker, Jan. The Complete Van Gogh. Oxford: Phaidon, 1980. ISBN 0-7148-2028-8
  • Naifeh, Steven; Smith, Gregory White. Van Gogh: The Life. Profile Books, 2011. ISBN 978-1-84668-010-6
  • van der Veen, Wouter; Knapp, Peter. Van Gogh in Auvers: His Last Days. Monacelli Press, 2010. ISBN 978-1-58093-301-8

Արտաքին հղումներ խմբագրել