Ծանրության ուժի ուղղումներ

Ծանրության ուժի ուղղումներ, ուղղումներ, որոնց օգնությամբ ծանրության ուժի նորմալ արժեքները բերվում, համապատասխանեցվում են դիտարկման պայմաններին։ Գլխավոր ուղղումները հաշվի են առնում դիտարկման կետի բարձրությունը ծովի մակարդակից, դիտարկման և գեոիդի մակերևույթների միջև գտնվող միջանկյալ շերտը, շրջապատող տեղանքի ռելիեֆը, Էտվեշի էֆեկտը (շարժման ընթացքում չափելու դեպքում)։ Կատարվող ուղղումների ամբողջությունը պայմանավորում է անոմալիաների տիպը։ Այսպես, միայն բարձրության համար ուղղում կատարելու դեպքում ստանում են Ֆայի անոմալիան, միջանկյալ շերտի և տեղանքի ռելիեֆի համար լրացուցիչ ուղղումները հնարավորություն են ընձեռում հաշվարկել Բուգեի անոմալիան։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 116