Ծերուն Ծաղկող (XIV—XV դարեր), հայ գրիչ և մանրանկարիչ, Վասպուրականի մանրանկարչության դպրոցի նշանավոր ներկայացուցիչ։

Ծերուն Ծաղկող
Ծնվել էանհայտ[1]
Վախճանվել էանհայտ[1]
Մասնագիտությունգրիչ և մանրանկարիչ
 Painter Tzerun Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծերուն Ծաղկողն ապրել և ստեղծագործել է XIV դարի 2-րդ կեսին և XV դարի սկզբին՝ Ոստան գյուղաքաղաքում։ Հոր անունը Ստեփանոս էր, մորը՝ Էլխաթուն։

Նկարչի կինը՝ Արղունը, օգնել է կոկելու ձեռագրերի թերթերը։ Ծերուն Ծաղկողի անվան հետ է կապվում Վասպուրականի մանրանկարչության ճյուղավորումներից մեկը՝ Ծերունյան դպրոցը։ Նրա մանրանկարներում առավել հատկանշականը հորինվածքների կառուցման, այսպես կոչված՝ իզոկեֆալային եղանակի (դեմքերի տեղադրումը միևնույն մակարդակի վրա) կիրառումն է և, հատկապես, կոնկրետացման ձգտումը, որ գալիս է ժողովրդական արվեստի պատկերացումներից ու առանձնահատկություններից։ Ծերուն Ծաղկողի աշխատանքներին բնորոշ են հստակ ու ավարտուն գծանկարը, պայծառ ու մաքուր գույները։

Ձեռագրեր խմբագրել

Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում պահպանվում են Ծերուն Ծաղկողի ընդօրինակած և պատկերազարդած հինգ ձեռագրեր՝

  • Մատյան ողբերգության, 1390 թ., ձեռ. № 4938,
  • Ավետարան, 1391 թ., ձեռ. № 8772,
  • Մատյան ողբերգության, 1391 թ., ձեռ. № 1874,
  • Ճառընտիր, 1401 թ., ձեռ. № 4670,
  • Ավետարան, 1412 թ., ձեռ. № 4157

Նրա պատկերազարդած մեկ ձեռագիր (Ավետարան, 1395 թ.) գտնվում է Պետերբուրգում (Էրմիտաժ, vp 10.10)։

Նրա ձեռագրերից մի քանիսում կարելի է հանդիպել նրա ինքնադիմանկարներին, պատվիրատուների դիմանկարներին։ Հատուկ նշանակություն են ստանում Ծերունի կողմից կերտած հայ միջնադարյան բանաստեղծության փայլուն ներկայացուցիչ Գրիգոր Նարեկացու երկու դիմանկարները[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. Բ. Չուգասզյան, «ԾԵՐՈՒՆ»։ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ «Մատենադարան»։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 123