Ծաղկամանով կինը (նկար)

Ավգուստ Մակեի նկար

«Ծաղկամանով կինը» (գերմ.՝ Frau, eine Blumenschale tragend), գերմանացի նկարիչ Ավգուստ Մակեի նկարն է, վրձնել է 1910 թվականին։ Նկարը ներկայումս պահպանվում է մասնավոր կոլեկցիոների մոտ։

Ծաղկամանով կինը
տեսակգեղանկար
նկարիչԱվգուստ Մակե
տարի1910
բարձրություն74 սանտիմետր
լայնություն47,5 սանտիմետր
նյութկտավ և յուղաներկ
հավաքածուանհայտ
Ծանոթագրություններ

Ստեղծման պատմություն խմբագրել

Նկարի ստեղծման համար Մակեն ներշչվել է 1910 թվականի մայիսի 14-ին մյունխենյան «Մուսուլմանական մշակույթի գլուխգործոցների ցուցահանդես» այցելելուց։ Ցուցահանդեսին ներկայացվել են Պարսկաստանի, Թուրքիայի և նվաճման արդյունքում մավրիտանական ազդեցության տակ գտնված երկրների նկարիչների ստեղծագործություններ (այդ թվում արևելյան մշակույթի հայտնի կոլեկցիոներ Ֆրիդրիխ Զարեի հավաքածուից, որն իսլամադավան Արևելքի գեղարվեստական մշակույթի մասին լայն պատկերացում է տալիս[1]։

Նկարագրություն խմբագրել

Ծաղկամանը ձեռքին կիսամերկ կնոջ պատկերը ներկայացված է ծնկներից վերև։ Պատկերի համաչափությունը մաներիզմի ոճով փոքր-ինչ ձգված է, կտորը փաթաթած է ազդրերի շուրջ, մյուս կտորը չալմայաձև փաթաթված է գլխին, այս ամենը նկարին տալիս է արևելյան հատկանիշներ։ «Ծաղկամանով կինը» իրենից ներկայացնում է մերկ բնորդով նկարի նոր ձև, ինչը Մակեն մշակել է Տեգերնզեում գտնվելու սկզբում։ Այդ ընթացքում նրա ու նրա զամիկ Հելմուտի համար բնորդուհի է եղել տեղացի մի պանրագործ աղջիկ[1]։

Մոդելը ներկայացված է համարյա ամբողջ հասակով։ Նկարիչը, կառուցելով նկարի բովանդակությունը, ընտրում է գուներանգության լավագույն տեղաբաշխումը, ներդաշնակության և ռիթմիկայի հարաբերակցությունը։ Կնոջ իրանը թեքված է դեպի աջ, պատկերը հավասարակշռում է ծաղկամանը, որն իր ձախ կողմում պահում է կինը[1]։

Նկարը ստեղծվել է Անրի Մատիսի ոճի ազդեցությամբ։ Պատկերի գունաստվերային մոդելավորումը, որն առանձնանում է չեզոք հիմնապաստառի վրա մուգ ուրվագծի օգնությամբ, ընդհանրացված է։ Մոդելի դեմքը պատկերված է առանց անհատականության արտահայտման, բայց նա հիշեցնում է նկարչի կնոջ՝ Էլիզաբեթ Մակեի դեմքը։ Ներկապնակը սահմանափակ է, իսկ ներկերն ավելի հանգիստ են։ Նկարիչը հրաժարվում է աշխատել լրացուցիչ գույներով (դեղնակապույտ կամ կարմրականաչ), բայց հասնում է տպավորիչ արդյունքի, ձևերի և գույների ներդաշնակության[1]։

Կիսաբաց աչքերով աղջկա դեմքն անմեղ է, նուրբ հատկանիշներով, կանաչի և կապույտի սառը երանգների համադրմամբ, դա ընդգծում է զուսպ, «նույնիսկ իմաստուն» (Մյոլեր) նկարի էրոտիզմը։ Այն հեռակա կարգով հիշեցնում է ակադեմիստների՝ նախ և առաջ Էնգրի աշխատանքները, բայց, ի տարբերություն դրանց, այնքան էլ զգացմունքային չեն[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Moeller, Magdalena M., August Macke, «DuMont Buchverlag», ISBN 3-7701-2209-7։
  • Vriesen, Gustav, August Macke, «Kohlhammer»։