Ծաղկաճանճեր
Ծաղկաճանճեր
Anthomyiidae
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Էուկարիոտներ
Դաս Միջատներ
Ընտանիք Ծաղկաճանճեր
Լատիներեն անվանում
Musca
Latreille, 1829


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Ծաղկաճանճեր (լատին․՝ Anthomyiidae), կարճաբեղիկ երկթևանի ճանճերի ընտանիք։ ՀՀ բոլոր լանդշաֆտներում լայնորեն տարածված են ճակնդեղի ճանճը (Pegomiahyosciami), գարնանային կաղամբաճանճը (Chortophila brassicae), սոխի ճանճը (Hylemia antiqua) և այլ տեսակներ։ Զարգանում են տերևների, ծիլերի, սերմերի և ցողունների մեջ։ Ձմեռում է կեղծ հարսնյակը՝ հողում։ Տարեկան տալիս են 2-3 սերունդ։ Միջին մեծության ճանճեր են։ Թևերի վրա անալ ջիղը ծալքի ձևով հասնում է մինչև հետին եզրը։ Գլխի վրա ճակատի խոզանները «ծառուղու» նման են։ Կրծքի կողքերին հիպոպլեուրալ խոզաններ չկան։ Թրթուրների գլխային հատվածը վատ է զարգացած, միայն երևում են ծնոտները։ Հիմնականում բուսակեր են. մեծ վնաս են հասցնում շաքարի ճակնդեղին, սոխին, կաղամբին, վարունգին և այլ մշակաբույսերի։

Պատկերասրահ

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • Ackland, D. M. 2001. Revision of afrotropical Anthomyia Meigen, 1803 (Diptera։ Anthomyiidae), with descriptions of ten new species. African Invertebrates 42։ 1-94. [1] Արխիվացված 2009-01-05 Wayback Machine
  • Ackland, D. M. 2008. Revision of Afrotropical Delia Robineau-Desvoidy, 1830 (Diptera։ Anthomyiidae), with descriptions of six new species. African Invertebrates 49 (1)։ 1-75. [2] Արխիվացված 2008-11-21 Wayback Machine
  • Emden, F. I. Van (1941)։ Keys to the Muscidae of the Ethiopian Region ։Scatophaginae, Anthomyiinae, Lispinae, Fanniinae. Bull. Ent.Res., 1941—1942, 32։ 251—275. Keys to Afrotropical genera and species. See Pont & Ackland in Crosskey, R. W. et al. 1980 for updated classification and nomenclature.
  • Hennig, W., 1966—1976. 63a. Anthomyiidae. In։ Die Fliegen der paläarktischen Region 7(1) (Erwin Lindner, ed.)։ 1-974, pl. 1-78. E. Schweizerbart, Stuttgart. Monograph of Palaearctic species.
  • Hucket, H. C. (1965)։ The Muscidae of Northern Canada, Alaska and Greenland (Diptera). Mem. Ent. Soc. Canada, 42։ 1-369. Keys, illustrations.
  • Huckett H. C. (1971)։ The Anthomyiidae of California exclusive of. the subfamily Scatophaginae (Diptera). Bull. Calif. Insect Survey. 12։ 1-121. Illustrated Keys. South Nearctic and North Neotropical.
  • Pont, A.C., 1972 , Family Muscidae. In։ A Catalogue of the Diptera of the Americas South of the United States, 97, 111 p. Museu de Zoologia, Universidade de São Paulo, São Paulo.
  • Suwa, M. (1974)։ Anthomyiidae of Japan (Diptera). Insecta Matsumurana New Series 4 ։ 1-247. Comprehensive revision. Excellent illustrations.
  • Suwa, M., & B. Darvas (1998)։ Family Anthomyiidae. In։ Contributions to a manual of Palaearctic Diptera Volume 3 (L. Papp & B. Darvas, eds.)։ 571—616. Science Herald, Budapest.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ծաղկաճանճեր» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ծաղկաճանճեր» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։