Ծաղկաձորի ճոպանուղի
Ծաղկաձորի ճոպանուղի, բազկաթոռային ճոպանուղի տուրիզմի և լեռնադահուկային սպորտի կենտրոն հանդիսացող ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում։ Ճոպանուղին ընկած է Թեղենիս լեռան արևելյան լանջին՝ ծովի մակարդակից 1966-2819 մետր բարձրության վրա[1]։

Պատմություն Խմբագրել
Ծաղկաձորում ճոպանուղին գործում է 1967 թվականից։ 2004-2007 թվականներին շվեյցարական-իտալական Լայտներ («LEITNER») ընկերությունը ճոպանուղին ամբողջությամբ փոխարինել է նոր[2], ժամանակակից ճոպանուղիով՝ զինված լավագույն տեխնիկայով ու սարքավորումներով՝ ակտիվ և ապահով հանգիստ ապահովելով զբոսաշրջիկների և լեռնադահուկային սպորտի սիրահարների համար[2][3]։ Կառուցվել են ճոպանուղու 5 կայաններ և շուրջ 30 կմ երկարությամբ սահուղիներ[4]։
Կայաններ Խմբագրել
Կայան | Երկարություն | Թողունակություն ժամում |
---|---|---|
1-ին կայան | 1137 մետր | 1200 մարդ |
2-րդ կայան | 1458 մետր | 800 մարդ |
3-րդ կայան | 1624 մետր | 800 մարդ |
4-րդ կայան | 926 մետր | 800 մարդ |
2-րդ կայանի տեխնիկական տվյալներ Խմբագրել
- Երկարությունը՝ 1.4 կմ
- Տևողությունը՝ 19 րոպե և 7 վայրկյան
- Միջին արագությունը՝ 4.4 կմ/ժ
- Նվազագույն բարձրությունը՝ 1961 մ
- Առավելագույն բարձրությունը՝ 2234 մ
- Ընդհանուր բարձրացումը՝ 276 մ
- Ընդհանուր իջեցումը՝ 20 մ
Պատկերասրահ Խմբագրել
-
-
-
-
-
-
2023 թվականի պատանեկան Վիքիճամբարի մասնակիցները՝ Ծաղկաձորի ճոպանուղու 1-ին կայանում
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ «Ծաղկաձոր, Ծաղկաձորի ճոպանուղի»։ citycentre.am (hy-HY)։ Վերցված է 2017-02-01
- ↑ 2,0 2,1 «Ծաղկաձորի ճոպանուղին գործի դրվեց»։ www.2rd.am։ Արխիվացված է օրիգինալից 2016-04-13-ին։ Վերցված է 2017-02-01
- ↑ «Ropeway Tsaghkadzor»։ ropeway.am (հայերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2017-02-22-ին։ Վերցված է 2017-02-01
- ↑ «Ծաղկաձորի ճոպանուղու տոմսը թանկացել է»։ armenpress.am (հայերեն)։ Վերցված է 2017-02-01
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ծաղկաձորի ճոպանուղի կատեգորիայում։ |