Խրձկապ ագրեգատ, հացահատիկային մշակաբույսերը հնձող և միաժամանակ խրձեր կապող ագրեգատ։ Լինում է ձիաքարշ և տրակտորային շարժաբերով։ Հնձած հացաբույսը կտրիչի հարթակի ժապավենով մատուցվում է թեք էլևատորին, նրանով՝ խրձկապ սարքին, որտեղ խրձեր կապվում և կուտակվում են խրձատարում։ Վերջինիս լցվելուն պես (4-8 խուրձ)՝ խրձերը խմբով կամ առանձին-առանձին գցում են դաշտի մեջ։ Զգալիորեն բարձրացնում է աշխատանքի արտադրողականությունը, փոխարինում 10-15 հնձվորի և 15-25 խրձկապ բանվորի։ Թողարկվում են 0,6÷1,2 հա/ժ արտադրողականության խրձկապ ագրեգատներ։   

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։