Խրիսի (հուն․՝ Χρυσή «ոսկե»), հայտնի նաև որպես Գայդուրոնիսի (Γαϊδουρονήσι «Ավանակի կղզի») անմարդաբնակ կղզի, Իերապետրա քաղաքից 20 կմ հարավ։ Կղզու ձգվածությունը 5 կմ է, իսկ լայնությունը՝ 1 կմ։ Միջին բարձրությունը ծովի մակարդակից 10 մ է։ Կղզու ամենաբարձր կետի բարձրությունը ծովի մակարդակից 31 մ է։ Խրիսիից 700 մետր հեռավորության վրա գտնվում է Միկրոնիսի (Μικρονήσι) կղզյակը։

Խրիսի
Տեսակկղզի
Երկիր Հունաստան
Վարչատարածքային միավորԻերապետրա (դիմոս) և Commune of Ierapetra?
Երկարություն5 կմ
Լայնություն1 կմ
Մակերես4,743
Քարտեզ
Քարտեզ

Նկարագրություն խմբագրել

Խրիսի կղզին հայտնի է իր ավազոտ լողափներով, ավազաբլուրներով, լիբանանյան մայրիների և գիհիների անտառներով։ Կղզու արևմուտքում մնացել են Մինոսյան դարաշրջանի հին փլատակներ և 13-րդ դարում կառուցված Սբ. Նիկոլայի մատուռի փլատակները։ Կղզին բնակեցված է եղել Բյուզանդական կայսրության ժամանակներում։ Հարստության հիմնական աղբյուրը եղել է ձկնորսությունը և աղի արդյունահանումը։ Բյուզանդական կայսրության կործանումից հետո կղզին լքվեց և սկսեց երբեմն օգտագործվել որպես ապաստարան։

 
Խրիսիի ծովափ

Շրջակա միջավայրի պաշտպանություն խմբագրել

Խրիսի կղզին պաշտպանվում է ինչպես արգելոց։ Այն մտնում է «Նատուրա 2000» ցանցի մեջ։ Այնտեղ է աճում բնական ճանապարհով զարգացած ամենամեծ լիբանանական մայրին։ Կղզում բացակայում է քաղցրահամ ջուրը։ Ծառերի մեծամասնության միջին տարիքը 200 տարի է, իսկ միջին բարձրությունը հասնում է 7 մետրի. նրանցից մի քանիսը մինչև 300 տարի, իսկ բարձրությունը՝ 10 մետր։ Հեկտարում կա 28 ծառ[1][2]։

Խրիսիի լողափներ խմբագրել

Խրիսին իր անվանումը ստացել է ոսկե ավազից, որը ծածկում է ամբողջ կղզին և առաջանում է ծովային բնակիչների բեկորներից։ Ոսկե կամ Բելեգրինայի լողափը կղզու ամենահայտնի լողափն է, որն իրենից ներկայացնում է տեղանքներում վարդագույն փշրանքներ առաջացնող, հազարավոր փշրված խեցիներով ձգվող մանր ավազի շերտ։

Ծանոթագրություն խմբագրել

  1. «N2K GR4320003 dataform» (անգլերեն). Natura 2000. Վերցված է 2018 թ․ հունիսի 30-ին.
  2. «Description» (անգլերեն). www.chrissi.gr. Վերցված է 2018 թ․ հունիսի 30-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խրիսի (կղզի)» հոդվածին։