Խրիմյան Հայրիկի հուշաքար

Խրիմյան Հայրիկի քար, գորշ, բազալտե, ավելի քան 2 մետր բարձրությամբ հուշաքար, որը գտնվում է Հալիձոր-Տաթև ճանապարհի եզրին։ Ընդգրկված է Հալիձորի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Խրիմյան Հայրիկի հուշաքար
Տեսակհուշարձան և մշակութային արժեք
Ստեղծում1903
Երկիր Հայաստան
ԲնակավայրՀալիձոր
ՀՀ ՊՄԱՀ9.54/6
կայք
 Monument to Khrimyan Hayrik Վիքիպահեստում

Հայոց կաթողիկոս Խրիմյան Հայրիկի 1903 թվականի աշնանը Սյունիք կատարարած այցի ժամանակ Տաթևի վանքի ճանապարհին կանգնեցվել է երկու հուշաքար։ Դրանից առաջինը Խրիմյան Հայրիկի անվան հուշաքարն է, որը գտնվում է Հալիձոր գյուղից 1,5 կմ հարավ-արևմուտք՝ Հալիձոր-Տաթև ճանապարհից ձախ[1]։

Հուշաքարի վրա գրված է «Հալիձորց։ Խաչս յիշատակ Հայոց Հայրիկ ՏՏ կաթիկոսի 1903 թ․ Խրիմյան Հայրիկի, ՍԲ Տաթև։ Աստուած ողորմած լինի»։

Հուշաքարը կառուցել է Շինուհայրի Տեր-Ստեփան քահանան։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. hushardzantest. «Ամենայն Հայոց Կաթողիկոսների Տաթևի վանք կատարած ուխտագնացությունը հավերժացնող հուշակոթողները». Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 5-ին.
  Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան, օբյեկտ № 9.54/6