Խրատամոլություն — այլ անձանց խելք, ճիշտ վարվելակերպ և բարոյականություն սովորեցնելու հակումը, կիրք, մոլուցք, որն իրականացվում է երկարաշունչ և ձանձրալի դատողություններով։ Խրատամոլությունը ավելի հաճախ հատուկ է ավտորիտար բնավորություն ունեցող անձանց, որոնց խրատախոսությունները լի են հիմնական մտքերը սքողող երկրորդական դատողություններով[1]։

Աղբյուրներ խմբագրել

  1. Ա. Ա. Նալչաջյան, Հոգեբանական բառարան, Երևան, «Լույս», 1984, էջ 98։