Ավտորիտար բնավորություն

Ավտորիտար բնավորություն (լատիներեն՝ auctoritas - իշխանություն, ազդեցություն), անձի բնավորության որոշակի կերտվածք և վարքի ու կառավարման ոճ, որի մեջ մտնում են հետևյալ հիմնական գծերը. մտածողության ստերեոտիպությունը, դոգմատիզմը, մտքի ընդհանուր պահպանողականությունը, իր դիրքորոշումների փոփոխությունը պահանջող նոր ինֆորմացիայի և տեսակետների մերժումը, այլոց կյանքի գործընթացի վրա վերահսկողություն սահմանելու և նրանց իր կամքը թելադրելու հակումը[1]։

Տես նաև՝ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  1. Ա. Ա. Նալչաջյան, Հոգեբանական բառարան, Երևան, «Լույս», 1984, էջ 22։