Խոփերան, գյուղ Արևելյան Հայաստանում, Կարսի մարզի[1] Կաղզվանի գավառում։ Գտնվում էր Սարիղամիշից 18 կմ հարավ֊արևելք, Արաքսի ձախակողմյան վտակ Արտոստ գետի հովտում։

Գյուղ
Խոփերան
ԵրկիրԱրևելյան Հայաստան
ԵրկրամասԿարսի նահանգ
ԳավառԿաղզվանի գավառ
Այլ անվանումներԽեպարան, Խեփերան, Խոբերան, Խոպերան, Ծոփերան, Հոբերան
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Խոփերան (Աշխարհ)##
Խոփերան (Աշխարհ)

Պատմություն

խմբագրել

1878 թվականին միացվել է Ռուսաստանին։ Գյուղի հայերը 1920 թվականի հայ-թուրքական պատերազմի ժամանակ գաղթել և բնակություն են հաստատել Հայաստանում։

Բնակչություն

խմբագրել

1913 թվականի հունվարի 1-ի տվյալներով ուներ 564 (64 ընտանիք) հայ բնակիչ։

Տնտեսություն

խմբագրել

Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։

Պատմամշակութային կառույցներ

խմբագրել

XIX դարի վերջում պահպանվել էին երկու հայկական գմբեթավոր եկեղեցիներ, որոնց բակերում կար ընդարձակ գերեզմանոց։ Գյուղից արևմուտք գտնվում էր ավերակ Կաքավանոց մենաստանը[2]։

Աղբյուրներ

խմբագրել

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Կարսի մարզ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 805
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 65