Խուարես թատրոն (Գուանախուատո)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խուարես թատրոն (այլ կիրառումներ)

Խուարես թատրոն, (իսպ.՝ El Teatro Juárez de Guanajuato), պատմական թատրոն Մեքսիկայի Գուանախուատո նահանգի համանուն քաղաքում, որը կառուցվել է 20-րդ դարի սկզբում, բացվել է 1903 թվականի հոկտեմբերի 27-ին Պորֆիրիո Դիասի կողմից[1]։

Խուարես թատրոն
El Teatro Juárez de Guanajuato
Գուանախուատոյի Խուարես թատրոն
Տեսակթատրոն և օպերային թատրոն
Երկիր Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Գտնվելու վայրըԳուանախուատո
Հիմնադրման ամսաթիվ1903, հոկտեմբերի 27
 Teatro Juárez, Guanajuato Վիքիպահեստում

Պատմություն

խմբագրել

Շինությունը կառուցվել է 1872-1903 թվականներին ճարտարապետ Խոսե Նորիեգայի կողմից։ Շինության կառուցումը շարունակել և ավարտին են հասցրել ճարտարապետներ Անտոնիո Ռիվաս Մերկադոն և Ալբերտո Մալոն։ Նրանց կատարած վերափոխումներից հետո շինության և՛ արտաքին, և՛ ներքին տեսքը փոխվել է։

Թատրոնն անվանվել է ի պատիվ Մեքսիկայի քաղաքական և պետական գործիչ, Մեքսիկայի ազգային հերոս Բենիտո Խուարեսի։ 1972 թվականից թատրոնում հյուրընկալվում է Սերվանտիտո միջազգային փառատոնը։

Ճարտարապետություն

խմբագրել
 
Խուրես թատրոնի ներքին տեսքը

Շենքը կառուցված է նեոդասական ոճով։ Կառույցի հատկապես արտաքին դիզայնի մեջ ակնհայտ է հին հռոմեական և հունական ճարտարապետության շունչը։ Աստիճաներով բարձրանալիս բացվում է 12 սյուների շարքը, որը հիշեցնում է Հռոմի պանթեոնը։ Շենքի տանիքին տեղադրված են 8 բրոնզե արձաններ[2] հունական դիզաբանությունից։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Խուարես թատրոն, Գուանախուատո». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 16-ին.
  2. «Teatro Juárez: 111 años en el centro de la vida cultural». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 16-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել