Խուան Կառլոս Ագիլերա

իսպանացի ֆուտբոլիստ

Խուան Կառլոս Ագիլերա (իսպ.՝ Juan Carlos Aguilera Martín մայիսի 22, 1969(1969-05-22)[1], Մադրիդ, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, խաղացել է պաշտպանի դիրքում։ Հայտնի է Ատլետիկո Մադրիդ և «Տեներիֆեի» կազմում հանդես գալով։ Նա ունի 7 հանդիպում Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականում։

Խուան Կառլոս Ագիլերա
Ծնվել էմայիսի 22, 1969(1969-05-22)[1] (54 տարեկան)
ԾննդավայրՄադրիդ, Իսպանիա
Քաղաքացիություն Իսպանիա
Մասնագիտությունֆուտբոլիստ

Կարիերա խմբագրել

Ակումբում խմբագրել

Ագիլերան կարիերան սկսել է Ատլետիկո Մադրիդ-ից։ 1988 թվականի մարտի 26-ին Ատլետիկո Մադրիդ B-ի կազմում հանդես գալուց հետո Խուան Կառլոսը իր նորամուտը նշեց հիմնական կազմում։ Ատլետիկոյում անցկացրած վեց մրցաշրջանների ընթացքում խաղացողը երկու անգամ նվաճել է ֆուտբոլի Իսպանիայի գավաթը։

1993 թվականին Ագիլերան տեղափոխվեց Տեներիֆե և այնտեղ խաղաց երեք մրցաշրջան։ Ակումբի և խաղացողի համար լավագույնը 1995/96 մրցաշրջանն էր, երբ Տեներիֆեն Իսպանիայի առաջնությունում զբաղեցրեց 5-րդ տեղը և իրավունք ստացավ մասնակցելու եվրոպական մրցումներին։ Ագիլերան մասնակցել է 39 հանդիպման և դարձել 5 գոլի հեղինակ։

1996 թվականին Խուան Կառլոսը վերադարձավ «Ատլետիկո», որը կրում էր գործող չեմպիոնի և Իսպանիայի գավաթի հաղթողի կոչումը։ Մինչև 2005 թվականի իր կարիերայի ավարտը, Ագիլերան մնաց «Ատլետիկո Մադրիդի» խաղացող, որում նա անցկացրել է ևս 9 մրցաշրջան, այդ թվում երկուսը Սեգունդա Դիվիզիոնում, եղել է թիմի ավագը։ 2003 թվականին նա նույնիսկ համաձայնեց աշխատավարձի կրճատմանը ակումբի ֆինանսական դժվարությունների պատճառով[2]։

Միջազգային խմբագրել

Ագիլերան իր նորամուտը Իսպանիայի հավաքականում նշել է 1997 թվականի սեպտեմբերի 24-ին Սլովակիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հետ խաղում (2:0)։ Խուան Կառլոսը ազգային հավաքականում յոթ հանդիպում ունի։ Նրա հետ նա խաղացել է 1998 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունում, որտեղ մասնակցել է երկու հանդիպման։

Ձեռքբերումներ խմբագրել

«Ատլետիկո Մադրիդ» խմբագրել

Ֆուտբոլի Իսպանիայի գավաթակիր՝ 1991, 1992 թվականներ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Aguilera stays loyal to Atlético». UEFA.com (անգլերեն). 2003 թ․ հունիսի 30. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 18-ին.