«Խոցում հովանոցով» (ֆր.՝ Le Coup Du Parapluie), 1980 թվականին նկարահանված ֆրանսիական քրեական կատակերգություն՝ Պիեռ Ռիշարի գլխավոր դերակատարմամբ։

Խոցում հովանոցով
ֆր.՝ Le Coup du parapluie
«Խոցում հովանոցով» ֆիլմի պաստառը
Երկիր Ֆրանսիա
Ժանրկինոկատակերգություն[1][2] և քրեական ֆիլմ
Թվականհոկտեմբերի 8, 1980[3] և նոյեմբերի 14, 1980[4]
Լեզուֆրանսերեն
ՌեժիսորԺերար Ուրի[2][5]
ՊրոդյուսերԱլան Պուռ
Սցենարի հեղինակԺերար Ուրի և Դանիել Թոմփսոն
ԴերակատարներՊիեռ Ռիշար[5], Վալերի Մերես[5], Գորդոն Միտչել[5], Ժերար Ժյունյո[5], Մորիս Ռիշ, Դոմինիկ Լավանան, Քրիստին Մուրիյո, Վիտորիո Կապրիոլի, Գերտ Ֆրյոբե, Ակսել Աբադի, Մայք Մարշալ, Didier Cherbuy?, Դիդիե Սովեգրան, Ժան-Ժակ Մորո, Լեոն Զիտրոն, Մարի-Պիեռ Քեյսի, Patrick Lecocq?, Ֆիլիպ Բրյունո, Ռայմոնդ Ժերոմ, Ռոբեր Դալբան, Ռոժե Քարել, Մորիս Օզել[6], Բրիջիտ Լյաե[6], Անրի Ատալ[6], Ժակ Մորի[6] և Ժերոմ Կին[6]
ՕպերատորԱնրի Դեկե
ԵրաժշտությունՎլադիմիր Կոսմա
ՄոնտաժԱլբեր Յուրգենսոն
Պատմվածքի վայրՓարիզ և Սեն-Տրոպե
Նկարահանման վայրՍեն-Տրոպե, Նիս և Կանն
ԿինոընկերությունGaumont
Տևողություն95 րոպե

Սյուժե խմբագրել

Անհաջողակ դերասան Գրեգուար Լեկոնտը գնում է մասնակցելու մարդասպանի դերի համար լսումներին, սակայն, թյուրիմացությամբ հանդիպում է իրական մաֆիոզների։ Նա խոսում է մաֆիայի պարագլխի հետ, ում պետք է իրական մարդասպան, սակայն Լեկոնտին թվում է, թե խոսում է պրոդյուսերի հետ և պայմանագիր է կնքում։ Գրեգուարը գաղափար չունի, որ ինքը պետք է իրական մարդասպանություն գործի, թունավոր հովանոցով սպանի Օտտո Կրամպեին` «Կետ» մականունով։ Դժբախտ դերասանի հեռանալուց հետո գալիս է իսկական մարդասպանը` Մասկովից ազգանունով։ Գրեգուարի և վերահաս մահափորձի մասին իմանում են «Կետ»-ի թիկնապահները։ Բազմաթիվ արկածներից, զվարճալի իրավիճակներում հայտնվելուց հետո իրական մարդասպանը հովանոցով սպանում է «Կետ»-ին, իսկ Լեկոնտին օգնում է Սիլվետը` հետախուզության գործակալը Ֆրանսիայում։ Լեկոնտը կարծում է, թե այն ամենը, ինչ կատարվել է իր հետ, դետեկտիվ ֆիլմի սյուժեն է, որին ինքը դնում է վերջաբան, և որտեղ ինքն է կարծես դառնում ռեժիսորը, իսկ հետո ամուսնանում Սիլվետի հետ։

Դերերում խմբագրել

Նկարահանող խումբը խմբագրել

  • Սցենարի հեղինակներ - Ժերար Ուրի, Դանիել Թոմսոն
  • Ռեժիսոր - Ժերար Ուրի
  • Օպերատոր - Անրի Դեկաէ
  • Կոմպոզիտոր - Վլադիմիր Կոսմա
  • Նկարիչ - Ժան Անդրե

Փոխարինող խումբը խմբագրել

  • Ռեժիսոր - Ե. Ալեքսեև
  • Հնչյունային օպերատոր - Ա. Բիչկովա
  • Ռուսերեն տեքստ - Ի. Չուվելևոյ
  • Խմբագիր - Ռ. Լուկինա
  • Ֆիլմը կրկնօրինակվել է «Մոսֆիլմ» կինոստուդիայում

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել