Խոցադեղի խաչքար (Անգեղակոթ)

Խոցադեղի խաչքար, գտնվում է Հայաստանի Սյունիքի մարզի Անգեղակոթ գյուղից 0.5 կմ արևմուտք, Անգեղակոթ - Շաղատ ճանապարհից աջ՝ Սուրբ Վարդան եկեղեցու գավթի պատին հենած։ Հաշվառված է Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում (9.13/18.1.4)[1]։

Խոցադեղի խաչքար
Խոցադեղի խաչքար
ԵրկիրՀայաստան
ՏարածաշրջանԱնգեղակոթ գյուղից 0.5 կմ արևմուտք, Անգեղակոթ - Շաղատ ճանապարհից աջ՝ Սուրբ Վարդան եկեղեցու գավթի պատին հենած։
Սկզբնական տեղադրությունԽաչքարը հենած է Անգեղակոթ գյուղից 0.5 կմ արևմուտք, Անգեղակոթ - Շաղատ ճանապարհից աջ՝ Սուրբ Վարդան եկեղեցու գավթի պատին։
Ներկա տեղադրությունԽաչքարը հենած է Անգեղակոթ գյուղից 0.5 կմ արևմուտք, Անգեղակոթ - Շաղատ ճանապարհից աջ՝ Սուրբ Վարդան եկեղեցու գավթի պատին։
Ներկա վիճակկանգուն
Ժառանգության կարգավիճակՊատմաճարտարապետական հուշարձան
ՆվիրվածԽաչքարը նվիրված է Ասլան և Աթիկ հարազատ եղբայրներ հոր՝ Խոցադեղիի, և եղբոր՝ Կոնիկայի։
ԽաչագործԽաչքագործն անհայտ է։
ՊատվիրողԽաչքարի պատվիրատուն Ասլան և Աթիկ հարազատ եղբայրներն են։
Ճարտարապետական ոճՀայկական ճարտարապետություն
Ստեղծման տարեթիվ1298 թվական
Երկարություն90 սմ
Բարձրություն170 սմ
Զարդաքանդակի նկարագրությունԽաչքարը քանդակ չունի։
Նյութբազալտ
ԱրձանագրությունԽաչքարը ունի արձանագրություններ։
ՎայրԳավիթ
Քարտեզ
Քարտեզ
 Saint Vardan in Angeghakot Վիքիպահեստում

Տեղադրություն խմբագրել

Խաչքարը հենած է Անգեղակոթ գյուղից 0.5 կմ արևմուտք, Անգեղակոթ - Շաղատ ճանապարհից աջ՝ Սուրբ Վարդան եկեղեցու գավթի պատին։ Չունի պատվանդան։

Նկարագրություն խմբագրել

Ընդհանուր չափերն են 170 x 90 սմ։

Կենտ­րո­նում պատ­կեր­ված է ուղ­ղա­ձիգ հիմ­նա­խա­չը, որի ծայ­րերն ավարտ­վում են եռա­բող­բոջ­ներով։ Կենտ­րո­նա­կան խա­չը առն­ված է սլա­քա­ձև կա­մա­րով պսակ­վող խա­չա­խո­րա­նի մեջ։ Խաչ­քա­րի քի­վի կենտ­րո­նում կա մեկ այլ խա­չաքան­դակ` ծայ­րե­րը եռա­բող­բոջ­նե­րով ավարտ­վող[2]։

Վիմական արձանագրություն խմբագրել

Խաչքարը ունի 8 տող վիմական արձանագրություն՝ քիվին և շրջանակին[3]

  1. ԱՆՈՒՆ ԱՅ ՄԷՔ ՀԱՅՐԶԱ
  2. Տ ԵՂԲԱՐՔՍ ԱՍԼ
  3. ԱՆ ՈՒ ԱԹԻԿ ԿԱՆԿՆ
  4. ԵՑԱՔ ԶԽԱՉՍ ՀԱՒՐ
  5. ՄԵՐ ԽՈՑԱՅԴԵՂ
  6. ԱՑ և ԵՂԲԱ
  7. ՒՐ ՄԵՐ ԿՈՆԻԿԱՑ. ՈՎ ԿԱՐԴԱՅ
  8. Ք ՅԱՂԱԻԹՍ ՅԻՇԵՑԷՔ. Ի ԹՎԻՍ :ԶԽԷ:

Համաձայն արձանագրության՝ խաչքարը պատվիրել են Ասլան և Աթիկ հարազատ եղբայրները, ի հիշատակ իրենց հոր՝ Խոցադեղիի, և եղբոր՝ Կոնիկայի։ Խաչքարը կանգնեցված է 1298 թվականին։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  2. Ալեքսանյան, Տիգրան (2019) Անգեղակոթի Ս. Վարդան եկեղեցին հնագիտական հետազոտությունների լույսի ներքո. Էջմիածին. Պաշտօնական ամսագիր Ամենայն Հայոց Կաթողիկոսութեան Մայր Աթոռոյ Սրբոյ Էջմիածնի, ՀԶ (Ժ). pp. 59-74. ISSN 1829-4243
  3. Դիվան հայ վիմագրության, Պ. 4. Գեղարքունիք։ Կազմ.՝ Բարխուդարյան, Սեդրակ Գևորգի; ՀՍՍՌ ԳԱ; Հնագիտ. և ազգագր. ին-տ. Երևան։ ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1973 թ.