«Խորտակված նավի գանձերը» (ռուս.՝ «Сокровище погибшего корабля»), 1935 թվականի խորհրդային ֆիլմ, որը նկարահանել են ռեժիսորներ Վլադիմիր Բրաունը և Իսաակ Մենակերը «Լենֆիլմ» կինոստուդիայում Բորիս Լիպատովի սցենարով։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 1935 թվականի դեկտեմբերի 8-ին։

Խորտակված նավի գանձերը
ռուս.՝ Сокровище погибшего корабля
Երկիր ԽՍՀՄ
Թվական1935
Լեզուռուսերեն
ՌեժիսորՎլադիմիր Բրաուն
Սցենարի հեղինակԲորիս Լիպատով
ԴերակատարներՆիկոլայ Բատալով
ԵրաժշտությունՅուրի Կոչուրով
ԿինոընկերությունԼենֆիլմ

Սյուժե խմբագրել

Կարմիր նավաստի Ալեքսեյ Պանովը՝ Հատուկ նշանակության ստորջրյա աշխատանքների արշավախմբի լավագույն ջրասուզակներից մեկը, բուֆետապան Ռոդոպուլոյից առաջարկ է ստանում կողոպտել խորտակված անգլիական նավի վրայի նավապետի պահարանը, որը պատրաստվում են բարձրացնել։ Չհրկիզվող պահարանում գտնվող ոսկյա մետաղադրամները նրա ուղեկիցն առաջարկում է հավասարապես բաժանել և խոստանում է օգնել երկրից փախչելու հարցում։

Պանովը, որն արդեն պատիժ է կրել նման հանցագործությունների համար, կանգնում է ընտրության առաջ՝ թաքցնել գողացված ոսկին կամ վերադարձնել մետաղադրամները։ Նավաստուն օգնում են ընտրություն կատարել իր հավատարիմ ընկերը՝ ավագ Դոդոնովը, ջրասուզակների ջոկատի հրամանատար Վիկտոր Միխայլովիչը և իր սիրելի աղջիկը՝ Տանյան։

Դերերում խմբագրել

Դերասան Դեր
Նիկոլայ Բատալով Ալեքսեյ Պանով ջրասուզակ Ալեքսեյ Պանով
Եվգենյա Պիրյալովա Տանյա Տկաչենկո Տանյա Տկաչենկո Պանովի սիրելին
Պավել Կուրզներ Դոդոնով ավագ Դոդոնով
Վլադիմիր Տալանկին Վիկտոր Միխայլովիչ ջրասուզակների ջոկատի հրամանատար Վիկտոր Միխայլովիչ
Վ. Բերգման ինժեներ ինժեներ
Դավիթ Գուտման Ռոդոպուլո բուֆետապան Ռոդոպուլո
Բորիս Շլիխտինգ Պետկա Պետկա
Անդրեյ Կոստրիչկին Ժուկով թղթակից Ժուկով
Վալերի Սոլովցով քննիչ
Անդրեյ Ապսոլոն

Նկարահանող խումբ խմբագրել

  • Սցենարի հեղինակ՝ Բորիս Լիպատով
  • Բեմադրող ռեժիսորներ՝ Վլադիմիր Բրաուն, Իսաակ Մենակեր
  • Բեմադրող օպերատոր՝ Սոլոմոն Բելենկի (լուսագրերում՝ Սոլոմոն Բելինկի)
  • Կոմպոզիտոր՝ Յուրի Կոչուրով
  • Բեմադրող նկարիչ՝ Պյոտր Յակիմով
  • Հնչյունային օպերատորներ՝ Պիտեր և Գլեբ Վիցինսկիներ
  • Ռեժիսորի օգնական՝ Ադոլֆ Բերգունկեր
  • Օպերատոր՝ Խեչո Նազարյանց
  • Խորհրդատու՝ Կոնստանտին Պավլովսկի
  • Տնօրեն՝ Իգոր Չեռնյակ

Նկարահանումներ խմբագրել

Նկարահանումների համար օգտագործվել է «Արմենիա» ջերմանավը։ Ստորջրյա նկարահանումներն իրականացվել են Սև ծովի հատակին՝ Բալակլավայի շրջանում, Հատուկ նշանակության ստորջրյա աշխատանքների արշավախմբի խորհրդատվությամբ և մասնակցությամբ։ Օպերատոր Սոլոմոն Բելենկիի նկարահանած դրվագը, որում ցուցադրվում է խորտակված նավի ներսում գազի այրիչով սեյֆի բացումը, ԽՍՀՄ կինեմատոգրաֆում ստորջրյա նկարահանումների հաջող իրականացման առաջին դեպքերից մեկն է։ Գովազդային հրատարակությունում տպագրվել է Հատուկ նշանակության ստորջրյա աշխատանքների արշավախմբի պետ Ալեքսեևի ուղերձը հանդիսատեսին[1]։

Քննադատություն խմբագրել

Ըստ Պյոտր Բագրովի՝ ֆիլմը Վլադիմիր Բրաունի առաջին լուրջ հաջողությունն է։ Վաղ ձայնային ֆիլմերին բնորոշ ժանրային էկլեկտիկիզմն ու անհավասար տեմպն այս ժապավենի հիմնական թերություններն էին և միևնույն ժամանակ առավելությունները։ Ռեժիսորի՝ գլխավոր հերոսի կերպարի հոգեբանորեն նուրբ զարգացման վրա շեշտադրման շնորհիվ, արկածային, գրեթե դետեկտիվ սյուժեի կենտրոնում (ծովի հատակին գտնվող չհրկիզվող պահարան ոսկե մետաղադրամներով, բուֆետապան-ռեցիդիվիստ, «կեղծ կասկածյալի» մոտիվ) հայտնվել է հերոսի ներքին կոնֆլիկտը (մահացու հիվանդ Նիկոլայ Բատալովի ուշագրավ դերը, որը դարձել է նրա վերջին դերասանական աշխատանքը)։ Անշուշտ, ֆիլմի հաջողությունը որոշվում էր նաև վիրտուոզ ստորջրյա նկարահանումներով, որոնք առաջին անգամ են անցկացվել նման մասշտաբով[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Под редакцией Н. Секундова Сокровища погибшего корабля. — Л.: Росснабфильм, типография Ленинградская правда, 1953. — 9 с. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 13-ին.
  2. Петр Багров Портрет мариниста — К ретроспективе Владимира Брауна // Журнал Сеанс. — 2021. Архивировано из первоисточника 6 Մարտի 2022.

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել