Խորվաթիայի ազգային թատրոն (Սպլիտ)

Խորվաթիայի ազգային թատրոն (Սպլիտ), ( խորվ.՝ Hrvatsko narodno kazalište u Splitu), ազգային թատրոն Խորվաթիայի Սպլիտ քաղաքում, ամենահինը պահպանված թատրոններից (թատրոնը բացվել է 1893 թվականին), հիմնական օպերային ու թատերական բեմերից է, նշանակալի մշակութային կենտրոն Դալմաթիայում: Թատրոնը ղեկավարվում է քաղաքի կողմից, հաստատությունը ենթարկվում է Խորվաթիայի Մշակույթի նախարարությանը:

Picto infobox masks.png
Խորվաթիայի ազգային թատրոն
HNK Split.JPG
Տեսակթատրոն
ԵրկիրFlag of Croatia.svg Խորվաթիա
Գտնվելու վայրըՍպլիտ
Հիմնադրման ամսաթիվ1893
ՃարտարապետAnte Bezić?[1] և Emil Vecchietti?[1]
Կոորդինատներ: 43°30′39.686400099997″ հս․ լ. 16°26′14.881200100006″ ավ. ե. / 43.51102400002777415° հս․. լ. 16.43746700002778027° ավ. ե. / 43.51102400002777415; 16.43746700002778027
Կայքhnk-split.hr
Croatian National Theater in Split Վիքիպահեստում

ՊատմությունԽմբագրել

Թատրոնի շենքը կառուցվել է հատուկ Սպլիտի քաղաքային թատրոնի համար 1893 թվականին այդ ժամանակվա քաղաքապետ Գայո Բուլատի օրոք, այն նախագծել են տեղական ճարտարապետներ Էմիլ Վեկյետտին ու Անտե Բեզիչը, ներքին հարդարանքն իրականացրել են Էուժենիո Սկոմպարինին, Նապոլեոն Քոզզին և Իոսիֆ Վարվոդիչը[2](խորվ.): 16.000 բնակչությամբ քաղաքում 1000 հանդիսական տեղավորող թատրոնն իր ժամանակին ամենամեծն էր հարավարևելյան Եվրոպայում[3](խորվ.): Թատրոնի շենքն ի սկզբանե կառուցվել ու կահավորվել էր հիմնականում շրջիկ թատրոնների ելույթների համար, քանի որ 19-րդ դարի կեսերին Սպլիտում մշտական գործող թատերական խմբեր ուղղակի գոյություն չունեին[4](խորվ.): Առաջին պրոֆեսիոնալ թատերախումբը քաղաքում հայտնվել է 1920 թվականին, երբ շենքն առաջին անգամ վերանորոգվել է և երբ թատրոնը վերանվանվել է Դալմաթիայի ազգային թատրոն: 1928 թվականին, Հարավսլավիայի թագավորության ժամանակ, թատրոնը միավորվել է սարաևյան ազգային թատրոնին, հետո վերանվել է Արևմտյան շրջանների ազգային թատրոն[5](խորվ.): Հենց նույն թվականին, Սպլիտում գոյություն ունեցող պրոֆեսիոնալ թատերական խումբը իշխանության հրամանով ցրվել է: Ամեն դեպքում, Իվո Տիյարդովիչի գլխավորությամբ դերասանների խումբը շարունակել է գործել և համերգներ տալ 1930-ական թվականներին: 1940 թվականին թատրոնն իրական վերածնունդ է ապրել, երբ ստացել է իր այսօրվա անվանումն ու առաջին անգամ իր բեմում ընդունել է օպերայի, դրամայի և բալետի բեմադրություններ: Թատրոնի առաջին ղեկավարն է եղել Տիյարդովիչը, դրամատիկական մասի ղեկավարը եղել է Մարկո Ֆոտեզը, իսկ օպերայի և բալետի մասերի ղեկավարներն են դարձել համապատասխանաբար Օսկար Ժոզեֆովիչն ու Անա Ռոէն: Սակայն ծաղկման շրջանը երկար չի տևել, քանի որ թատրոնը կրկին փակվել է 1941 թվականին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ իտալական շրջափակման պատճառով, երբ Խորվաթիայի հարավային մասը ներառվել է Դալմաթիայի նահանգի մեջ: Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո թատրոնը վերսկսել է իր աշխատանքները 1945 թվականի հուլիսի 1-ից և իր առաջին թատերաշրջանը բացել է նույն թվականի սեպտեմբերից, խորվաթ հեղինակ Միրկո Բոգովիչի պիեսի բեմադրությամբ: Այդ ժամանակից ի վեր մինչև այժմ թատրոնն աշխատում է մշտական հիմունքներով: Միայն մեկ անգամ, 1970 թվականի փետրվարին թատրոնի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացել է հրդեհից: Հաջորդ 10-ամյակի ընթացքում Սպլիտի թատերախումբը ներկայացումներ է խաղացել քաղաքի այլ բեմերում, մինչև վերականգնված թատրոնը վերաբացվել է 1980 թվականի մայիսին:

Ժամանակակից թատրոնԽմբագրել

Սպլիտի ազգային թատրոնի բեմում տարեկան տեղի է ունենում մոտ 300 ներկայացում, որն այցելում է մոտ 120.000 հանդիսական: Ներկայացումների ցանկում կա 20-40 օպերա, բալետային և դրամատիկական ներկայացումներ, տեղի են ունենում բազմաթիվ սիմֆոնիկ համերգներ[6]: Թատրոնը պաշտոնապես ճանաչվել է «լավագույնը Դալմաթիայում» և «Միջերկրական շրջանի ամենամեծ և հնագույն թատրոններից մեկը»[7](խորվ.): Բացի մշտական խաղացանկից, Խորվաթիայի ազգային թատրոնը նաև կազմակերպում է 2 արդեն ավանդական ամենամյա փառատոն.

  • «Սպլիտյան ամառ» (խորվ.՝ Splitsko ljeto), ամառային թատերական փառատոն Սպլիտում, որը ստեղծվել է 1954 թվականին, երկրի երկրորդ ամենամեծ կատարողական փառատոնը: Սովորաբար անց է կացվում հուլիսի կեսից մինչև օգոստոսի կեսը և ներառում է բազմաթիվ տարբեր միջոցառումներ. բացօթյա ջազ-համերգներ և դասական երաժշտության երեկոներ, գեղարվեստական ցուցահանդեսներ, թատերական ներակայացումներ և ժամանակակից պարեր: Փառատոնի մի մասը սովորաբար անց է կացվում պատմական վայրերում, ինչպես օրինակ, Դիոկլենտիանի ամրոցում[8]
  • Մարուլիչի օրեր (խորվ.՝ Marulićevi dani), փառատոնն սկսվել է 1991 թվականին, «Յուդիֆ»-ի` խորվաթական գրականության ամենակարևոր ստեղծագործություններից մեկի, հրատարակչության 490-ամյակի առթիվ: Փառատոնը տևում է մեկ շաբաթ, ցուցադրվում են խորվաթական դրամատուրգիայի նախորդ տարիների լավագույն ձեռքբերումները: Փառատոնի գլխավոր հովանավորն է Խորվաթիայի մշակույթի նախարարությունը, փառատոնի գլխավոր մրցանակը շնորհվում է նախորդ տարում գրված լավագույն պիեսի հեղինակին[9](խորվ.):

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել