Խորհրդա-ռումինական հարաբերություններ

Խորհրդա-ռումինական հարաբերություններ, պատմական դիվանագիտական հարաբերությունները Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության (ԽՍՀՄ) և Ռումինիայի միջև

Խորհրդա-ռումինական հարաբերություններ
Ռումինիա և ԽՍՀՄ

Ռումինիա

ԽՍՀՄ
Գեորգե Գեորգիու-Դեժը (ետևի աջ կողմում՝ Նիկոլաե Չաուշեսկուն) և ԽՄԿԿ ԿԿ գլխավոր քարտուղար Նիկիտա Խրուշչովը Բուխարեստի օդանավակայանում (հունիս, 1960)

1916–1917 թվականներին Ռումինիայի կառավարությունը պայմանագիր կնքեց Ռուսաստանի կառավարության հետ, որով Ռուսաստանը պարտավորվում էր մինչև պատերազմի ավարտը Կրեմլում պահել Ռումինական թագավորության ոսկու ռեզերվները։ 1918 թվականի սկզբին, Բեսարաբիայում Ռումինիայի ռազմական ինտերվենցիայից հետո, նորաստեղծ բոլշևիկյան կառավարությունը խզեց բոլոր դիվանագիտական հարաբերությունները և բռնագրավեց ռումինական գանձը։

Երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1934 թվականի հունիսին։ 1940 թվականի համաձայնագրով Բեսարաբիան և Հյուսիսային Բուկովինան վերամիավորվեցին ԽՍՀՄ թվականի հետ։ 1941 թվականի հունիսին Ռումինիան ֆաշիստական Գերմանիայի հետ դաշնակցած հարձակվեց ԽՍՀՄ-ի վրա։ Ֆաշիստական վարչակարգի տապալումից հետո Ռումինիան 1944 թվականի սեպտեմբերին զինադադար կնքեց ԽՍՀՄ և հակահիտլերյան կոալիցիայի մյուս երկրների հետ (հաշտության պայմանագիրը կնքվեց 1947 թվականի փետրվարին)։

Դիվանագիտական հարաբերությունները վերականգնվեցին 1945 թվականի օգոստոսին։ 1948 թվականին կոմունիստական վերահսկողության տակ անցնելուց հետո Ռումինիան այլևս համահունչ քայլեր էր կատարում ԽՄԿԿ միջազգային քաղաքականությանը և նպատակներին համապատասխանելու համար։ Հետագայում կնքվեցին առևտրական և ծովագնացության (1947), «բարեկամության, համագործակցության և փոխօգնության» (1948) պայմանագրեր։ 1949 թվականի հունվարին ԽՍՀՄ ու Ռումինիան սոցիալիստական ճամբարի մյուս երկրների հետ մասնակցեցին տնտեսական փոխօգնության խորհրդի ստեղծմանը, ավելի ուշ՝ ստորագրեցին Վարշավայի պայմանագիրը։ Ստորագրվեցին նաև խորդա-ռումինական սահմանի կանոնակարգի պայմանագիր (1949), օդային կանոնավոր հաղորդակցության (1955), քիմիական ձեռնարկությունների կառուցման ասպարեզում Ռումինիայի Ժողովրդական Հանրապետությանն աջակցելու (1959), տնտեսական, գիտական և մշակութային համագործակցության (1960, 1966, 1970) համաձայնագրեր։ 1970 թվականին կնքվեց բարեկամության, համագործակցության և փոխօգնության նոր՝ 20-ամյա պայմանագիր։ Ստորագրվեցին քիմիական արդյունաբերական օբյեկտների կառուցման ասպարեզում խորհրդային տեխնիկական աջակցության և սարքավորումների մատակարարման (1970), հյուպատոսական (1972), տուրիզմի (1972) և այլ համաձայնագրեր։ 1980 թվականին արտադրության մասնագիտացման և կոոպերացման երկարաժամկետ (մինչև 1990 թվականը) ծրագիր։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 10