Խորհրդավոր պարտեզը (անգլ.՝ The Secret Garden), Ֆրենսիս Էլիզա Բարնեթի վեպը, որը «The American Magazine» պարբերական մամուլում սերիալիզացվելուց հետո գրքի տեսքով լույս է ընծայվել 1911 թվականին։ Գրքի գործողությունները տեղի են ունենում Անգլիայում։ Այն Բարնեթի ամենահայտնի վեպերից է և համարվում է անգլիական մանկական գրականության կլասիկա։ Գիրքը ենթարկվել է մի քանի ադապտացիաների, որոնց հիման վրա ֆիլմեր են նկարահանվել ու երաժշտական մի քանի բեմադրություններ են իրականցվել։ Գրքի ամերիկյան տարբերակը հրատարակվել է Ֆրեդերիք Սթոուքսի կողմից, իսկ բրիտանական տարբերակը՝ Ուիլիամ Հեյնիմանի կողմից։ Գրքի ամերիկյան տարբերակի նկարազարդումների հեղինակը Մարիա Լուիզ Քյորքն է, իսկ բրիտանականինը՝ Չառլս Հիզ Ռոբինսոնը[2]։

Խորհրդավոր պարտեզը
անգլ.՝ The Secret Garden
ՀեղինակՖրենսիս Էլիզա Բարնեթ
Տեսակգրական ստեղծագործություն
ԺանրՄանկական գրականություն
Բնօրինակ լեզուանգլերեն
Ստեղծման տարեթիվ1910
Նկարագրում էՅորքշիր
ՆկարազարդողՉառլս Հիզ Ռոբինսոն և Մարիա Լուիզ Քյորք
ԵրկիրՄեծ Բրիտանիա և ԱՄՆ
ՀրատարակիչՖրեդերիք Սթոուքս և Ուիլիամ Հեյնիման
Հրատարակված էThe American Magazine?
Հրատարակման տարեթիվ1911[1]
 The Secret Garden (novel) Վիքիպահեստում

Սյուժե խմբագրել

Գրքի գործողությունները նկարագրվում են 20-րդ դարի հերթափոխին։ Գրքի գլխավոր հերոսուհին հիվանդոտ, անուշադրության մատնված և ընտանիքի կողմից չսիրված տասնամյա Մերի Լենոքսն է, որը ծնվել է Հնդկաստանում հարուստ բրիտանացի ծնողների ընտանիքում, ովքեր երբեք պահը բաց չէին թողում՝ վերջինիս արհամարհելու և անտեսելու։ Սկզբում աղջկան խնամում էին ծառայակիցները, ում շնորհիվ աղջիկը դարձավ երես առած, նյարդային, և ով ցանկանում է անընդհատ ուշադրության կենտրոնում լինել։ Երբ նրա ծնողներն և ծառաները խոլերա համաճարակի զոհ են դառնում, Մերիին հաջողվում է ողջ մնալ, բայց նա մնում է միայնակ այդ դատարկ տանը։ Նա ժամանակավոր բնակություն է հաստատում անգլիացի հոգևորականի ու նրա ընտանիքի տանը Հնդկաստանում, մինչ նրան տեղափոխում են Անգլիա՝ Յորքշիր՝ հանձնելով հանգուցյալ հորաքրոջ, հարուստ, կուզ ամուսնու խնամքին, ում Մերին երբեք չէր տեսել։ Նա պետք է ապրեր վերջինիս՝ Միսսելվեյթ Մեյնոր կոչվող մեկուսացված տանը։

Սկզբում Մերին, ինչպես միշտ, իրեն չարաճճի և անհնազանդ է պահում։ Նրան դուր չի գալիս և՛ իր նոր տունը, և՛ այնտեղ ապրող մարդիկ, իսկ ամենաշատը՝ այդ տան տեղանքը։ Նա միայն սկսում է հավանել այդ տան սպասուհուն՝ Մարտա Սովերբային, ով Մերիին պատմում է նրա մորաքրոջ՝ Լիլիաս Քրեյվնի մասին, և նա օրվա մեծ մասը անցկացնում էր մի գաղտնի պարտեզում, որտեղ վարդեր էր աճեցնում։ Միսս Քրեյվնը մահացել է պարտեզում տեղի ունեցած պատահարից հետո, և հուսահատված պարոն Քրեյվնը կողպել է պարտեզի դուռը և թաղել բանալին։ Մերիի մոտ հետաքրքրություն է առաջանում այդ խորհրդավոր պարտեզի նկատմամբ, և նա ցանկանում է գտնել այն, ու ահա այստեղ նրա վատ բնավորության գծերը սկսում են մեղմանալ։ Շուտով նա սկսում է Մերիի, այգեպան Բեն Վիզերսթաֆի և թռչուն արշալուսիկի հետ ավելի հաճախ շփվել։ Նրա առողջությունն ու վերաբերմունքը փոխվում են յորքշիրյան կազդուրիչ օդի հետ մեկտեղ, և նա գնալով ավելի մեծ թափ է առնում՝ բացահայտելով այն տարածքը, որտեղ ապրում է և խաղալով ցատկապարանով, որը վերջինիս Միսս Սովերբայն էր նվիրել։ Մերիին հետաքրքրում են և՛ խորհրդավոր պարտեզը, և՛ այն խորհրդավոր ճիչերը, որոնք գիշերը արձագանքում էին տանը։

Երբ Մերին ուսումնասիրում է պարտեզները, նրա ուշադրությունը շեղում է իր փոքրիկ ծիտիկը, և նրանք հայտնվում են խախտված տարածքում։ Այստեղ Մերին գտնում է կողպված պարտեզի բանալին, իսկ ավելի ուշ հայտնաբերում է պարտեզի դուռը։ Նա Մարտայից խնդրում է պարտեզի գործիքները, որոնք Մարտան ուղարկում է իր տասներկուամյա եղբոր՝ Դիքոնի հետ, ով օրվա մեծ մասը անցկացնում է դրսերում։ Մերին և Դիքոնը սկսում են միմյանց հավանել, քանի որ Դիքոնը կենդանիների նկատմամբ հատուկ սեր է ցուցաբերում, և ինքն էլ լավ բնավորության տեր է։ Մերին վերջինիս պատմում է խորհրդավոր պատեզի մասին։

Մի գիշեր Մերին նորից աղաղակներ է լսում և որոշում է հետևել դրանց և պարզել առեղծվածը։ Նա ապշում է, երբ գտնում է իր տարիքի մի տղայի՝ Քոլին անվամբ, ով ապրում է թաքնված ննջասենյակում։ Նա շուտով պարզում է, որ նրանք զարմիկներ են։ Քոլինը պարոն և տիկին Քրեյվնների որդին է, և նա տառապում է ողնաշարային հիվանդությամբ, որը վերջինիս զրկում է քայլելու կարողությունից և ստիպում է ժամանակի մեծ մասը անցկացնել անկողնում։ Մերին այդ շաբաթ ամեն օր այցելում է նրան՝ նրա վախերը փարատելով տարածքի, որտեղ նրանք ապրում են, Դիքոնի և նրա կենդանիների ու խորհրդավոր պարտեզի մասին պատմություններով։ Մերին վերջապես խոստովանում է, որ խորհրդավոր պարտեզի դռները բաց են իր առաջ և Քոլինը խնդրում է, որ նրան նույնպես տանի այնտեղ՝ տեսնելու այն։ Աղջիկը Քոլինին դնում է անվասայլակի վրա և դուրս է բերում՝ տանելու խորհրդավոր պարտեզը։ Նա տարիներով դրսում չէր եղել։

Պարտեզում երեխաները փնտրում են Բեն Վիզերսթաֆին, որը սանդուղքից նկատում է վերջիններիս։ Նրա մոտ բարկություն է առաջացնում երեխաների պարտեզում հայտնվելը և նա խոստովանում է, որ կարծում էր՝ Քոլինը հաշմանդամ է։ Քոլինը կանգնում է անվասայլակից և հայտնաբերում, որ նրա ոտքերը աշխատում են, չնայած՝ թույլ են երկար ժամանակ չքայլելու արդյունքում։ Քոլինը և Մերին գրեթե ամեն օր սկսում են պարտեզում ժամանակ անցկացնել՝ հաճախ ընկերակցելով Դիոնին։ Երեխաներն ու Բենը որոշում են Քոլինի ապաքինումը գաղտնի պահել՝ նրա հորը անակնկալի բերելու նպատակով, ով ճանապարհորդում է արտասահմանում։ Քոլինի առողջությունը գնալով բարելավվում է, և նրա հայրը կարծես, թե զգալով այդ ամենը՝ երազում է իր մահացած կնոջից, որը աշխատում է պարտեզում, նամակ ստանալ։ Երբ նամակ է ստանում միսս Սովերբայից, նա իր ձեռքից հնարավորոթյունը բաց չի թողնում վերադառնալու տուն։ Նա, քայլելով պարտեզի մոտակայքում, ներսից ձայներ է լսում և հայտնաբերում է պարտեզի դուռը բաց ու ապշում է՝ տեսնելով պարտեզը նորից բարգավաճած և իր որդուն կազդուրված։ Ծառաները շշմած նայում են, թե ինչպես են պարոն Քրեյվնը և Քոլինը քայլելով գնում դեպի կալվածքը։

Նախապատմություն խմբագրել

Գրքի մշակված վերնագիրը «Տիրուհի Մերի» էր, որը կապված է անգլիական «Mary, Mary, Quite Contrary» երգի հետ։ Դրա մի մասը գրվել է Բարնեթի «Բիլ Հիլլ» այգի այցելությունների ժամանակ, իսկ մյուս մասը՝ Քենթում, Անգլիա, որտեղ Բարնեթը ապրել է մի քանի տարի, և այն հաճախ համարվում է նրա ոգեշնչման աղբյուր՝ գրքի գործողությունների վայրը ընտրելու առումով[3][4]։ Բարնեթը խնամում էր մի թանկարժեք պարտեզ, որտեղ վարդեր էր աճեցնում։ Ինչևէ նշվել է` Մեյթմ Հոլը և Միսսելվեյթ Մեյնորը ամբողջովին տարբերվում են տեսքով[4]։

Հրատարակման պատմություն խմբագրել

«Խորհրդավոր պարտեզը» գիրքը առաջին անգամ սերիալիզացվել է «The American Magazine» պարբերական մամուլում՝ 10 թողարկումներով (1910 թվականի նոյեմբեր - 1911 թվականի օգոստոս), որոնց նկարազարդումների հեղինակը Սքոթ Վիլիամսն է[5]։ Այն առաջին անգամ գրքի տեսքով լույս է ընծայվել 1911 թվականի օգոստոսին Ֆրեդերիք Սթոոուքսի ընկերության կողմից Նյու Յորքում[6]։ Այն այդ նույն տարի հրատարակվել է նաև Լոնդոնում Ուիլիամ Հայնիմանի կողմից։ 1987 թվականին Միացյալ Նահանգներում, այնուհետև 1995 թվականին աշխարհի տարբեր ծայրերում գրքի հեղինակային իրավունքի վավերականության ժամկետը լրանում է, և այն դառնում է հանրային սեփականություն։ Արդյունքում ուշ 1980-ական և վաղ 1990-ական թվականներին մի քանի հրատարակութուններ են լույս ընծայվում։

Արձագանքներ խմբագրել

Շուկայում գրքի սկզբնական արձագանքները հիմնված էին մեծերի և երիտասարդների լսարանում արծարծված կարծիքներից, այնուամենայնիվ գիրքը այնքան մեծ հռչակ ձեռք չի բերել, ինչպես Բարնեթի մնացած գործերը[7]։ Այն համեմատվել անգամ չի կարող Բարնեթի մնացած աշխատանքների հետ հայտնիության տեսակետից[8]։

Մանկական գրականությունում անցած քառորդ դարի ընթացքում գիտական աշխատանքների ավելացման հետ մեկտեղ «Խորհրդավոր պարտեզը» գիրքը զգալիորեն ավելի մեծ ճանաչում է ձեռք բերել։ Այն հաճախ համարում են 20-րդ դարի լավագույն մանկական գրքերից մեկը[7][9]։ 2003 թվականին գիրքը 200 լավագույն վեպերի ցանկում ըստ BBC-ի տվյալների 51-րդ տեղում էր, իսկ ըստ BBC-ի հատուկ հետազոտության՝ գիրքը բրիտանական հասարակությունում ճանաչվել է Բրիտանիայում ամենաշատ հավանության արժանացած գիրքը։ Հիմնվելով 2007 թվականին Միացյալ Նահանգների Ազգային կրթական ասոցիացիայի կողմից կազմակերպված առցանց քվեարկության՝ գիրքը դասվել է լավագույն 100 մանկական վեպերի շարքին՝ ըստ ուսուցիչների[10]։ 2012 թվականին «School Library Journal» ամսաթերթի ուսումնասիրության արդյուքնում այն լավագույն մանկական վեպերի շարքում հասել է 15-րդ հորիզոնական։ Ջեֆրի Մասոնը «Խորհրդավոր պարտեզը» համարում է մանկական լավագույն վեպերից մեկը[11][11][12]։ Գիրքն այնքան է ոգեշնչել Բարբարա Սլեին, որ նա իր մանկական «Ջեսամի» վեպի հերոսուհու ձեռքում պատկերել է «Խորհրդավոր պարտեզը» գիրքը գնացքում ճանապարհորդելու ընթացքում[13]։

Ադապտացիաներ խմբագրել

Էկրանավորումներ խմբագրել

  • 1919 թվական - «Խորհրդավոր պարտեզը»՝ ռեժիսոր Գուստավ ֆոն Սեյֆերտիցի համր կինոֆիլմը՝ նակարահանված ԱՄՆ-ում
  • 1949 թվական - «Խորհրդավոր պարտեզը»՝ ռեժիսոր Ֆրեդ Ուիլքոքսի կինոֆիլմը՝ նկարահանված ԱՄՆ-ում
  • 1952 թվական - «Խորհրդավոր պարտեզը»՝ հեռուստասերիալ բաղկացած 8 եթերաշրջանից, նկարահանվել է Մեծ Բրիտանիայում
  • 1960 թվական - «Խորհրդավոր պարտեզը»՝ հեռուստասերիալ բաղկացած 8 եթերաշրջանից, նկարահանվել է Մեծ Բրիտանիայում
  • 1975 թվական - «Խորհրդավոր պարտեզը»՝ ռեժիսոր Դորոտեա Բրուկինգի հեռուստասերիալը՝ բաղկացած 7 եթերաշրջանից, նկարահանվել է Մեծ Բրիտանիայում
  • 1987 թվական - «Խորհրդավոր պարտեզը»՝ ռեժիսոր Ալան Գրինտի հեռուստաֆիլմը՝ նկարահանված և՛ Մեծ Բրիտանիայում, և՛ ԱՄՆ-ում
  • 1991-1992 թվականներ - «Խորհրդավոր պարտեզը»՝ ռեժիսոր Կոխանովա Տամեոյի անիմե-հեռուստասերիալը՝ բաղկացած 39 սերիայից։ Այն նկարահանվել է գրքի մոտիվներով։
  • 1993 թվական - «Խորհրդավոր պարտեզը»՝ ռեժիսոր Ագնեշկա Հոլանդի կինոֆիլմը՝ նկարահանված ԱՄՆ-ում
  • 1994 թվական - «Խորհրդավոր պարտեզը» մուլտֆիլմը, որը նկարահանվել է Կորեայում
  • 2000 թվական - «Վերադարձ խորհրդավոր պարտեզ» (անգլ.՝ Return to the Secret Garden)՝ ռեժիսոր Սքոթ Վիզերսթոունի հեռուստաֆիլմը՝ նկարահանված ԱՄՆ-ում։ Այն բուն սյուժեի շարունակությունն է
  • 2001 թվական - «Վերադարձ խորհրդավոր պարտեզ» (անգլ.՝ Back to the Secret Garden)՝ ռեժիսոր Մայքլ Թաչների հեռուստաֆիլմը՝ նկարահանված Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում։ Այն բուն սյուժեի շարունակությունն է[14]

Երաժշտական բեմադրություններ խմբագրել

  • 1989 թվական - «Խորհրդավոր պարտեզը»՝ մյուզիքլ, որի երգահանն է Լյուսի Սայմոնը, իսկ բառերի հեղինակը՝ Մարշա Նորմանը
  • 2009 թվականց - «Խորհրդավոր պարտեզը»՝ մյուզիքլ, որի երգահանն է Սերգեյ Բանեվիչը
  • 2013 թվական - «Խորհրդավոր պարտեզը»՝ Նոլան Գասսերի օպերան, որի լիբրետոյի հեղինակն է Քերի Հարիսոնը

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Frances Hodgson Burnett(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
  2. WorldCat library records:
    OCLC 1289609, OCLC 317817635 (US); OCLC 8746090 (UK).
    Retrieved 2017-03-24.
  3. «Buile Hill Park». Salford Borough Council. Վերցված է 2012 թ․ փետրվարի 16-ին.
  4. 4,0 4,1 Thwaite, A. (2006). A Biographer Looks Back. A.S. Carpenter (ed.) Toronto: Scarecrow Press.
  5. «The American Magazine, November 1910». FictionMags Index. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 2-ին.
  6. «New York Literary Notes». The New York Times. 1911 թ․ հուլիսի 16. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 2-ին.
  7. 7,0 7,1 Lundin, A. (2006). "The Critical and Commercial Reception of The Secret Garden". In the Garden: Essays in Honour of Frances Hodgson Burnett. Angelica Shirley Carpenter (ed.) Toronto: Scarecrow Press.
  8. Lundin, A. Constructing the Canon of Children's Literature: Beyond Library Walls :133ff.
  9. "BBC – The Big Read". BBC. April 2003, Retrieved 18 October 2012
  10. National Education Association (2007). «Teachers' Top 100 Books for Children». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 22-ին.
  11. 11,0 11,1 Bird, Elizabeth (2012 թ․ հուլիսի 7). «Top 100 Chapter Book Poll Results». A Fuse #8 Production. Blog. School Library Journal (blog.schoollibraryjournal.com). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 22-ին.
  12. Masson, Jeffrey Moussaieff (1980). The Oceanic Feeling: The Origins of Religious Sentiment in Ancient India. Dordrecht, Holland: D. Reidel. ISBN 90-277-1050-3.
  13. Barbara Sleigh: Jessamy (London: Collins, 1967), p. 7.
  14. «Frances Hodgson Burnett» (անգլերեն). IMDb. Վերցված է 2016 թ․ հունվարի 3-ին.