Խորեն Աճեմյան
հայ բանաստեղծ
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Աճեմյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Խորեն Գրիգորի Աճեմյան (Խորեն Ռադիո, 1907[1], Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - 1968[1], Մոսկվա, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։
Խորեն Աճեմյան | |
---|---|
Ծննդյան անուն | արմտ. հայ.՝ Խորէն Աճեմեան |
Ծնվել է | 1907[1] |
Ծննդավայր | Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն |
Վախճանվել է | 1968[1] |
Վախճանի վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Հայկական գերեզմանատուն |
Գրական անուն | Хорен Радио (Խորեն Ռադիո) |
Մասնագիտություն | բանաստեղծ և հրապարակախոս |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Խորեն Աճեմյան Վիքիդարանում |
Գուրգեն Մահարու կրտսեր եղբայրը։
Ծնվել է 1907 թվականին Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում։ Նրա «Դասակարգ» պոեմը, որն անուն է բերել հեղինակին, գրել է 1927 թվականին։ Պիեսի է վերածել Պերճ Պռոշյանի «Ցեցեր» վեպը։ Կյանքի վերջին տարիներին ապրել է Մոսկվայում։ Մահացել է 1968 թվականին[2]։
Խորեն Ռադիոյի երկերի մատենագրություն
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրելՎիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խորեն Աճեմյան» հոդվածին։ |