Խոտակացք, վայրաճ կամ ցանովի կերախոտերից բաղկացած բուսական ծածկոց։ Կերային հողհանդակների բուսականությունն է։ Խոտակացքի բարձրությամբ ու խտությամբ (1 մ² մակերեսին բույսերի թիվը) է պայմանավորված ցանովի և բնական կերային հողահանդակների արդյունավետությունը։ Խոտակացքի որակը կախված է ագրոտեխնիկական մշակման ձևերից և խոտակացքի բաղադրության մեջ մտնող բույսերի կերային արժեքականությունից։ Խոտակացքի խոտհարքային (արոտային) հասունությունը խոտհարքներում (արոտավայրերում) աճող բույսերի զարգացման այն փուլն է, որը միավոր մակերեսից ապահովում է սննդարար նյութերի ամենամեծ քանակությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։