«Խոստովանարան», կաթոլիկ եկեղեցու խոստովանության և մեղքերի թողության մասին Մարկեղոս Փալերմիթացու երկը։

Իտալերենից թարգմանել է Հովհաննես Հոլով Կոստանդնուպոլսեցին։ Առաջին անգամ տպագրվել է 1669 թվականին Լիվոռնոյում՝ առանց տպարանի հիշատակության։ Տիտղոսաթերթին՝ «Խոստովանարան, կամ Ամբաստանարան, ըստ կարգի պատուիրանաց տասանց պատգամաց, եւ եօթանց մեղաց գլխաւորաց» (162 էջ, 8°, 6,5 x 5,5 սմ)։

Տպագրվել է նաև 1701 թվականին Կ. Պոլսում՝ հավանաբար Հովհաննես Հոլով Կոստանդնուպոլսեցու տպարանում։ Տիտղոսաթերթին՝ «Խոստովանարան։ Կամ Ամբաստանարան…» (96 էջ, 8°)։

Հայ հնատիպ գրքի շրջանում հրատարակվել է նաև Թովմա Աքվինացու «Խոստովանարանը»։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։