Խոստեկ խոշորածաղիկ

բույսերի տեսակ
Խոստեկ խոշորածաղիկ
Խոստեկ խոշորածաղիկ
Խոստեկ խոշորածաղիկ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Խուլեղինջածաղկավորներ (Lamiales)
Ընտանիք Խուլեղինջազգիներ (Lamiaceae)
Ցեղ Conradina
Տեսակ Խոստեկ խոշորածաղիկ (C. grandiflora)
Միջազգային անվանում
Conradina grandiflora

Խոստեկ խոշորածաղիկ լատին․՝ 

C. grandiflora (M. B.) DC.

, Կարմրանազգիների ընտանիքի, Կարմրան ցեղի բույս։

Նկարագրություն

խմբագրել

Տերևաթափ թուփ է մինչև 1 մ բարձրությամբ, գորշամոիլրավուն կեղևով։ Ընձյուղները մերկ են կամ մազմզուկապատ, անկյունավոր։ Տերևները բարդ են, կազմված 4 տերևիկներից, հակառակ-ձվաձև կամ նեղ հակառակ-ձվաձև, 0,4—1,2 սմ երկարությամբ և 0,1—0,3 սմ լայնությամբ։ Ծաղիկները միայնակ են, դեղին։ Ունդերը գծանմանեն, 2,7—4 սմ երկարությամբ' 0,3—0,4 սմ լայնությամբ։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտուղները հասունանում են հուլիս-օգոստոսին։ Բազմանում է սերմերով։ Աչքի է ընկնում ցրտադիմացկունությամբ և երաշտադիմացկունությամբ։ Լուսասեր է, բայց լավ է աճում նաև ստվերում։ ճողի նկատմամբ պահանջկոտ չէ։

Տարածվածություն

խմբագրել

Տարածված է Կովկասում, Փոքր Ասիայում, Հյուսիսային Իրանում։ Հայկական տարածքում հանդիպում է հյուսիսարևելյան շրջաններում (Սանահինում, Այրումում), ինչպես նաև Մեղրիում, որտեղ աճում է ստորին լեռնային գոտում, չոր, քարքարոտ թեքությունների վրա, ժայռային բուսականության մեջ, փոքր թփուտներում։ Մեղրատու է։

Կիրառություն

խմբագրել

Սերմերից ստանում են շուտ չորացող, արժեքավոր յուղ։ Բնափայտը օգտագործում են մանր ատաղձագործական իրեր պատրաստելու համար։ Խորհուրդ է տրվում լայնորեն օգտագործել կանաչապատման և անտառապատման բնագավառում, որպես դիմացկուն և արժեքավոր թփատեսակ[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 2, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 60։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խոստեկ խոշորածաղիկ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խոստեկ խոշորածաղիկ» հոդվածին։