Խոջալուի արյունահեղության զոհերի հուշարձան (Բեռլին)

«Խոջալուի արյունահեղության զոհերի հուշարձան» (ադրբ.՝ Memorial Xocalı qırğın), Խոջալուի արյունահեղության զոհերին նվիրված հուշահամալիր Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինի Շտեգլիս-Ցելենդորֆ շրջանում՝ Գոթֆրիդ Բենի անվան ընթերցասրահի շենքի զբոսայգու տարածքում։ Հուշարձանի հեղինակները հանդիսանում են ադրբեջանցի նկարիչներ Ակիֆ Ասկերովը, Ալի Իբադուլաևը և Սալհաբ Մամեդովը։ Հուշարձանի պատրաստման և տեղադրման նախաձեռնողն է Բեռլինում բնակվող ադրբեջանցի նկարիչ և քանդակագործ Իբրահիմ Ահրարին[2]։

Խոջալուի արյունահեղության զոհերի հուշարձան
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
ՔանդակագործAkif İzzətulla oğlu Əsgərov?
Ստեղծումմայիսի 30, 2011
Երկիր Գերմանիա
ՔաղաքԲեռլին
ԲնակավայրՇտեգլից Ցելենդորֆ և Բեռլին[1]
Նյութբրոնզ
 Khojaly Massacre Memorial (Berlin) Վիքիպահեստում

Ստեղծման պատմություն խմբագրել

Նկարիչ Սալհաբ Մամեդովի կարծիքով հուշարձանի ստեղծման նախագիծը պատկանում է չորս հեղինակների։ Շնորհիվ Բեռլինում բնակվող իրենց նախագծի համախոհների, ինչպես նաև Ադրբեջանի մշակույթի և զբոսաշրջության նախարարության աջակցության սկսվեց արյունահեղության զոհերի հավերժացման գործընթացը։ Հուշարձանը իրենից ներկայացնում է երեք մարդու կերպար՝ հայր, մայր և որդի[3]։

Հուշարձանի բացում խմբագրել

Ինչպես նշել է հուշարձանի համահեղինակ Սալհաբ Մամեդովը, հուշարձանի բացումը նախատեսված օրից հետաձգվել է տեղի հայերի բողոքի պատճառով, ովքեր այդ քայլը ընդունում են որպես սադրանք։ Հայերի բողոքի պատճառով Գերմանիայում Ադրբեջանի դեսպան Փարվիզ Շահբազովը կանչվում է Գերմանիայի արտաքին գործերի նախարարություն, որտեղ նա ասել է, թե իբր հուշարձանի տեղադրումը որևէ երկրի դեմ չէ ուղղված, այլ «ընդդեմ պատերազմի, հանուն խաղաղության և ժողովուրդների փոխհարաբերության, որպեսզի նման արարք այլևս չկրկնվի»։ Արդյունքում Ադրբեջանի դեսպանատունը ստացավ հուշարձանի տեղադրման և բացման թույլտվություն[3]։

Հուշարձանի բացումը տեղի ունեցավ 2011 թվականի մայիսի 30-ին[2]։ Բացման արարողությանը մասնակցել է Շտեգլիս-Ցելենդորֆ շրջանի ղեկավար Նորբերթ Քոպը, Ադրբեջանի մշակույթի և զբոսաշրջության նախարարի տեղակալ Ադալյատ Վելիևը, Գերմանիայի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչներ, գերմանացիներ, Ադրբեջանի գիտության և մշակույթի հայտնի ներկայացուցիչներ։ Հավաքվածների առջև ելույթ ունեցան Շտեգլիս-Ցելենդորֆի կրթության, մշակույթի և քաղաքացիների սպասարկման խորհրդական Կերսթին-Ուլրիխ Կոտովսկին, Գերմանիայում Ադրբեջանի դեսպան Փարվիզ Շահբազովը և հուշարձանի հեղինակ Իբրահիմ Ահրարին[4]։

Նկարագրություն խմբագրել

Հուշարձանը իրենից ներկայացնում է երեք բրոնզե քանդակ, որոնք իրենցից ներկայացնում են հայր, մայր և որդի[3], և խորհրդանշում «ժողովուրդների հետագա խաղաղ համակեցության հույս»[2]։ Հուշարձանի վրա ադրբեջաներենով գրված է «Խոջալու» (ադրբ.՝ Xocalı) բառը։ Պավանդանի վրա փակցված է ցուցանակ, որի վրա առկա է հետևյալ գրությունը՝

Հանուն հանդուրժողականության, խաղաղության և ժողովրդավարության,
ընդդեմ պատերազմի և բռնության։


Նվեր Շտեգլիս-Ցելենդորֆին. Ակիֆ Ասկերով, Սալհաբ Մամեդովը, Ալի Իբադուլաև, Իբրահիմ Ահրարի

Հուշարձանի համահեղինակ Իբրահիմ Ահրարի ասելով՝ հուշարձանի ստեղծման գաղափարն առաջացավ իր մոտ, երբ ինքը ցանկանում էր ստեղծել քանդակ և նվիրել քաղաքին, որը «իրեն հնարավորություն է տվել ամբողջովին նվիրվել մշակույթին»[4]։

Ծանոթագրություններ խմբագրել