Խոց (Սասունի գավառ)

(Վերահղված է Խոծոծվանքից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խոց (այլ կիրառումներ)

Խոց, Խողց, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Սասունի Ծովասար գավառակում։ Գտնվում էր Ծովասարի փեշերին։

Գյուղ
Խոց
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԲիթլիսի վիլայեթ
ԳավառակՍասունի գավառակ
Այլ անվանումներԽոզոզ վանք, Խոծած վանք, Խոծոծվանք, Խոծածվանքի գյուղ, Խողց, Խոցավանց, Խոցեվանց, Խոցոց վանք
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականունխոցեցի
Ժամային գոտիUTC+3

Բնակչություն խմբագրել

1890-ական թթ.-ին ուներ 30 տուն, XX դարի սկզբին ուներ 20 տուն հայ բնակիչ։

Տնտեսություն խմբագրել

Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործությունն ու անասնապահությունն էր։

Պատմություն խմբագրել

Հայերը բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մի մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Խոցում էր Խոցոց կամ Խոծոծ վանքը, ուր գտնվում էր Ս. Թովմա առաքյալի ուխտավայրը[1]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 804

Աղբյուրներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 91