Ա. Ֆ. Խլեբնիկովայի տուն (ռուս.՝ Дом А. Ф. Хлебниковой), XVIII դարի բնակելի շինություն Մոսկվայում։ Հասցեն՝ Նովայա Բասմաննայա փողոց, տուն 9։ Մշակութային ժառանգության դաշնային նշանակության օբյեկտ է[2]։

Խլեբնիկովայի տուն
Տեսակբնակելի տուն և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԿրասնոսելսկի շրջան
ՃարտարապետՄատվեյ Կազակով
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ[1]
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Տունը կանգնած է խոր հանվածքում, որն առաջացել է երկաթուղային միացման ուղեճյուղ կառուցելիս։ Ժամանակին սա ազնվականության ճոխ առանձնատուն էր։ Ներկայիս շենքի աջ մասը նախնական շինությունն է, որն այստեղ առաջացել է մոտավորապես 1740-1750-ական թվականներին։ Այն պատկանում էր Մ. Ա. Ախլեստիշևին։ Տունը հրաշքով է վերապրել 1812 թվականի հրդեհը, և Խլեբնիկովի այրին այն վաճառել է կոմս Գրիգորի Ալեքսեևիչ Սալտիկովին[3]։

1850-ական թվականներին այն գնել է Ֆրոլ Յակովլևիչ Երմակովը։ Նոր տերը վերակառուցել է ճակատներն ու ներսույթները, և տունը ստացել է ժամանակակից, պակաս գրավիչ տեսքը։ Տանտերը մահացել է 1895 թվականին, տունը ժառանգաբար անցել է նրա տիկնոջը՝ Եկատերինա Կոռնեևնա Երմակովային, իսկ նրա մահից հետո՝ որդուն՝ Դմիտրի Ֆրոլովիչ Երմակովին[3]։

Սեփականատերեր խմբագրել

  • 1793-1796՝ Միխայիլ Ռոդիոնովիչ Խլեբնիկով
  • 1796՝ Մ. Ռ. Խլեբնիկովի այրի Ա. Ֆ. Խլեբնիկովա
  • 1812-1850՝ Գրիգորի Ալեքսեևիչ Սալտիկով
  • 1850՝ Ֆրոլ Յակովլևիչ Երմակով

2015 թվականին շենքում գտնվում էր Նորարարական տեխնոլոգիաների և ձեռներեցության ինստիտուտի գլխավոր մասնաշենքը։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Постановление Совета Министров РСФСР № 624 от 04.12.1974
  2. «Культурное_наследие_России/Москва/Центральный_округ/За_Садовым_кольцом_от_просп._Мира_до_Стар._Басманной_и_Спартаковской_ул».
  3. 3,0 3,1 «Жилой дом конца XVIII века — Новая Басманная ул., д. 9». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 13-ին.