Խլածաղիկ ցողունագիրկ

բույսերի տեսակ
Խլածաղիկ ցողունագիրկ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Խուլեղինջածաղկավորներ (Lamiales)
Ընտանիք Խլածաղկազգիներ (Scrophulariaceae)
Ցեղ Խլածաղիկ (Scrophularia)
Տեսակ Խլածաղիկ ցողունագիրկ (S. amplexicaulis)
Միջազգային անվանում
Scrophularia amplexicaulis

Խլածաղիկ ցողունագիրկ (լատին․՝ Scrophularia amplexicaulis), խլածաղկազգիների ընտանքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

Բազմամյա բույս է, որն ունի 12-50 սմ բարձրություն և ծածկված է խիտ գեղձային մազիկներով։ Ցողունագիրկ տերևները երկարավուն սրտաձև-ձվաձև են, վերևում՝ սրացած, սրատամ եզրերով։ Սակավածաղիկ ծաղկաբույլը կարճ է, հասկանման։ 7-9 մմ երկարությամբ պսակը կանաչավուն է[1]։

Տարածվածություն խմբագրել

Հայաստանում հանդիպում է միայն Զանգեզուրի (լեռնագագաթներ՝ Կապուտջուղ և Խուստուփ) ֆլորիստիկական շրջանում։ Աճում է նաև Նախիջևանում, Թալիշում, Հարավարևելյան Անատոլիայում և Իրանում[1]։

Էկոլոգիա խմբագրել

Աճում է ենթալպյան և ալպյան գոտիներում՝ ծովի մակարդակից 2200-3200 մ բարձրությունների վրա, ժայռերի ճեղքերին, մարգագետիններում։ Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում՝ հուլիս-օգոստոսին[1]։

Պահպանություն խմբագրել

Վտանգված տեսակ է, որի տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես հազվագյուտ տեսակ։ Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Պահպանության գործողություններ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խլածաղիկ ցողունագիրկ» հոդվածին։