Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խիտարով (այլ կիրառումներ)

Խիտարովներ, Խիտարյաններ, հայ պղնձագործ դրվագողների տոհմ։ Հաղպատում, 10-11 դարերում։ Վրաց թագավոր Դավիթ Շինարարը Խիտարովների մի մասին տեղափոխել է Կախեթիա, տրամադրել հող և երկրագործությամբ զբաղվելու իրավունք ընձեռել։ Սակայն շուտով Խիտարովները տեղափոխվել են Թիֆլիս։ 1795 թվականին, երբ Աղա Մահմեդ խանը ասպատակեց Թիֆլիսը, Խիտարովները տեղափոխվեցին Թելավ, իսկ այնտեղից էլ՝ Թիանեթ գյուղը և շարունակեցին զբաղվել իրենց արհեստով։ Այս տոհմից են սերում Րաֆֆի Խիտարովը և Նիկոլայ Խիտարովը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 53