Մարտիրոս Խիզանցի
(Վերահղված է Խիզանցի Մարտիրոսից)
Մարտիրոս Խիզանցի, XVI դարի վերջի XVII դարի սկզբի հայ մանրանկարիչ։ Վասպուրականի մանրանկարչության դպրոցի նշանավոր դեմքերից։ Ձեռագրեր է նկարազարդել որդու՝ Գրիգորիսի հետ (Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում պահվում է նրանց նկարազարդած հինգ ձեռագիր՝ Ավետարան, 1598, ձեռագիր № 5576, Հովհան Ոսկեբերան, Մեկնություն, 1600, ձեռագիր № 1378, Ավետարան, 1604, ձեռագիր № 6093, Հայսմավուրք, 1604, ձեռ. № 10676, Ավետարան, XVII դար, ձեռագիր № 8394)։ Մարտիրոս Խիզանցու արվեստում Վասպուրականի մանրանկարչության դասական շրջանին (XIII-XV դարեր) բնորոշ պայմանական-խորհրդանշական բնույթը փոխարկվել է թեմատիկ-պատմողականով։ Նկարիչը մարդկանց և նրանց միջավայրը պատկերել է դեկորատիվ՝ ոսկու շռայլ օգտագործմամբ։
Մարտիրոս Խիզանցի | |
---|---|
Ծնվել է | անհայտ[1] |
Վախճանվել է | անհայտ[1] |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | մանրանկարիչ |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) — Երևան: 1981. — հատոր 7. — էջ 347.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 347)։ |