Խիզախ մարդիկ (ռուս.՝ Смелые люди), խորհրդային գեղարվեստական կինոնկար, որը նկարահանվել է 1950 թվականին՝ Կոնստանտին Յուդինի կողմից։ Խորհրդային կինովարձույթում այն 1950 թվականի առաջատարն էր և ունեցել է 41,2 միլիոն հանդիսատես։

Խիզախ մարդիկ
ռուս.՝ Смелые люди
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա
Թվական1950
Լեզուռուսերեն
ՌեժիսորԿոնստանտին Յուդին[1]
Սցենարի հեղինակՄիխայիլ Վոլպին
ԴերակատարներՍերգեյ Գուրզո
ՕպերատորԻգոր Գելեյն
ԵրաժշտությունԱնտոնիո Սպադավեկիա
ԿինոընկերությունՄոսֆիլմ
Տևողություն95 րոպե

Սյուժեն խմբագրել

Ձիաբուծարանի երիտասարդ աշխատակից Վասիլի Գովորուխինը վարժեցրել էր Բույան անունով ընտիր նժույգին, սակայն նժույգի ակնառու որակները խիստ կասկածելի էին թվում ձիավարության դաժան մարզիչ Վադիմ Բելեցկուն։

Երբ սկսվեց Հայրենական մեծ պատերազմը, Բելեցկու իրական էությունը բացահայտվեց։ Պարզվեց, որ նա գերմանական լրտես է և բացի այդ, նա պատրաստվում էր խորհրդային ընտրագույն նժույգները փոխանցել ֆաշիստներին։

Ձիաբուծարանի աշխատակիցները, ովքեր հայտնվել էին ֆաշիստական զորքերի կողմից գրաված տարածքում, կազմակերպում են խորհրդային պարտիզանական ջոկատ։ Այդ ջոկատը նպատակ ուներ թշնամու թիկունքում իրականացնել մարտական, հետախուզական և այլ գործողություններ։

Վասիլի Գովորուխինը իր հավատարիմ նժույգի՝ Բույանի հետ միասին ցուցաբերում է խիզախություն ու հնարամտություն։ Նա մերկացնում է թշնամական լրտեսի իրական դեմքը և փրկում նժույգներին՝ ձախողելով նրանց Գերմանիա տեղափոխելու ծրագիրը։ Այդ ամենն այնքան էլ հեշտ չէր, քանի որ ֆաշիստները պատանդ էին վերցրել խորհրդային կանանց, երեխաներին և ծերերին՝ նստեցնելով նրանց այն գնացքը, որին ամրացված էին նաև ձիերով բեռնված վագոնները։

Դերասանական կազմ խմբագրել

Դերակատար Կերպար
Սերգեյ Գուրզո Վասիլի Գովորուխին
Ալեքսեյ Գրիբով Կոնստանտին Վորոնով
Թամարա Չեռնովա Նադեժդա Վորոնովա
Օլեգ Սոլյուս Վադիմ Բելեցկի
Նիկոլայ Մորդվինով Կոժին
Վլադիմիր Դորոֆեև Կապիտոն Կապիտոնովիչ
Սերգեյ Բոբրով Պրոխոր Իլյիչ
Ռոստիսլավ Պլյատ ֆոն Շվալբե

Նկարահանող խումբ խմբագրել

Կինոգործիչ Ներդրումը
Միխայիլ Վոլպին, Նիկոլայ Էրդման սցենարիստ
Կոնստանտին Յուդին ռեժիսոր
Իգոր Գելեյն օպերատոր
Անտոնիո Սպադավեկիա կոմպոզիտոր

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Ֆիլմն իրականում գունավոր է, սակայն կինովարձույթում այն բազմիցս պատճենվել էր սև-սպիտակ տարբերակով և շատերը այն հիշում են այդպիսին[2]։
  • Կինոնկարի սցենարի հեղինակները, ռեժիսորը, օպերատորը և գլխավոր դերակատարները 1951 թվականին պարգևատրվել են Ստալինյան մրցանակով։
  • Վախկոտ գերմանացու՝ Շուլցի դերում 1949 թվականին փորձել է նկարահանվել նաև երիտասարդ Յուրի Նիկուլինը[3][4]։

Ծանոթագրություններ խմբագրել