Խիզախը և գեղեցկուհին

հեռուստասերիալ

Խիզախը և գեղեցկուհին (թուրքերեն՝ Cesur ve Güzel), թուրքական հեռուստասերիալ, որը ցուցադրվել է Star TV-ով։ Գլխավոր դերերում հանդես են գալիս Քըվանչ Թաթլըթուղը և Տուբա Բույուկյուսթունը[1]։ Հեռուստասերիալի ռեժիսորը Ալի Բիլգինն է, իսկ պրոդյուսերը՝ Թոյգար Իշըքլըն։ Հեռուստասերիալը պատմում է Ջեսուրի մասին (խիզախ), ով գալիս է Ստամբուլի արբանյակ քաղաք Քորլուդաղ, որպեսզի վրեժ լուծի Թահսին Քորլուդաղից։ Վերջինիս պատճառով Ջեսուրի ընտանիքը աղքատացել է։ Երբ Ջեսուրը իմանում է, որ Շյուհանը (գեղեցկուհին) Թահսինի դուստրն է, նա որոշում է հարվածել թշնամու ամենաթույլ կետին։ Սակայն չի էլ գիտակցում, որ սիրահարվում է աղջկան։

Խիզախը և գեղեցկուհին
թուրքերեն՝ Cesur ve Güzel
Изображение логотипа
Ժանրմելոդրամա
Երկիր Թուրքիա
Լեզութուրքերեն
ՌեժիսորԱլի Բիլգին
Գլխավոր
դերերում
Քվանչ Տատլըտուղ և Տուբա Բույուկյուսթուն
ՊրոդյուսերԹոյգար Իշըքլը
ՍցենարիստԷջե Յորենչ
ՕպերատորՔերեմ Չաթայ
Պելին Դիշթաշ Յաշարօղլու
ԵրաժշտությունԹոյգար Իշըքլը
Պատմվածքի վայրՉաթալջա
Եթերաշրջանների քանակ1
Սերիաների քանակ32
Էկրաններին էնոյեմբերի 10, 2016-ից հունիսի 22, 2017
ՀեռուստաալիքStar TV
ԸնկերությունAy Yapım
Պատկերի ձևաչափ576i (16:9 SDTV)
1080i (HDTV)
Ձայնի ձևաչափStereo
Պաշտոնական կայքէջ
Պաշտոնական կայքէջ

Դերերում խմբագրել

  • Քըվանչ Թաթլըթուղ- Ջեսուր Ալեմդարօղլու
  • Տուբա Բույուկյուսթուն- Շյուհան Քորլուդաղ Ալեմդարօղլու
  • Թամեր Լևենտ- Թահսին Քորլուդաղ
  • Էրքան Ավջը- Քորհան Քորլուդաղ
  • Սերքան Ալթունորակ- Բյուլենտ Այդընբաշ
  • Սեզին Աքբաշօղուլլարը- Ջահիդե Քորլուդաղ
  • Դևրիմ Յաքութ- Միհրիբան Այդընբաշ
  • Նիհան Բույուքաղաչ- Ադալեթ
  • Ֆըրաթ Ալթունմեշե- Քեմալ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 27-ին.