Թուբա Բյույուքյուսթյուն (թուրքերեն՝ Tuba Büyüküstün հուլիսի 5, 1982(1982-07-05), Ստամբուլ, Թուրքիա), կինոյի և հեռուստատեսության թուրք դերասանուհի։ Առավել հայտնի է դարձել՝ մարմնավորելով Ասիի դերը Ասի հեռուստասերիալում, որը ցուցադրվել է թուրքական Kanal D հեռուստաընկերության եթերում։

Թուբա Բույուքյուսթուն
թուրքերեն՝ Tuba Büyüküstün
Ծնվել էհուլիսի 5, 1982(1982-07-05) (41 տարեկան)
ԾննդավայրՍտամբուլ, Թուրքիա
ԿրթությունՄիմար Սինանի անվան գեղարվեստի համալսարան
Քաղաքացիություն Թուրքիա
Մասնագիտությունկինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, մոդել և ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան
Ամուսին(ներ)Onur Saylak?
tubabuyukustun.com.tr

Կենսագրություն խմբագրել

Թուբան ծնվել է 1982 թվականի հուլիսի 5-ին Ստամբուլում։ Ավարտել է «Doğus ավագ դպրոցը, որից հետո ստացել է կրթություն Միմար Սինանի անվան գեղարվեստի համալսարանի համալսարանում՝ կոստյումների և դեկորացիաների դիզայներ մասնագիտացմամբ[1]։

Կարիերա խմբագրել

Համալսարանում ուսանելու տարիներին Թուբան սկսել է ակտիվորեն նկարահանվել այնպիսի հայտնի բրենդների գովազդներում, ինչպիսիք են «Pantene»-ը, «Maximum Cart»-ը, «Kremini»-ն, «Molped»-ը։ Շուտով նրան նկատեց հայտնի ռեժիսոր Թոմրիս Հիրիթլիօղլուն։ Սերիալներում նրա առաջնախաղը եղավ «Սուլթան Մաքամը» հեռուստասերիալը։ Այնուհետև խաղացել է «Գյուլիզար» և «Հայր և որդի» ֆիլմերում։ Թուբայի աստեղային ժամը հանդիսացավ Ասի հեռուստասերիալը, որը հեռարձակվել է 2007- 2009 թվականներին։ Սերիալում Թուբան խաղացել է գլխավոր դերը, որտեղ նրա խաղընկերն է եղել թուրք հայտնի դերասան Մուրատ Յըլդըրըմը։ Իսկ արդեն 2010 թվականին խաղացել է գնչուհի Հասրեթի դերում՝ «Կոտևված սրտեր» հեռուստասերիալում։ Միևնույն տարում խաղացել է Էսմայի դերը՝ «Հարցրու քո սրտին» սերիալում։ 2014- 2015 թվականներին նկարահանվել է «Կեղտոտ փողեր և սեր» հեռուստասերիալում։ Ներկայումս նկարահանվում է Վտանգավորը և գեղեցկուհին հեռուստասերիալու, որը 2016 թվականի հոկտեմբերից կցուցադրվի Star TV-ի եթերում։ Սերիալում Թուբայի խաղընկերն կլինի Քվանչ Տատլըտուղը։

Անձնական կյանք խմբագրել

2005 թվականին Թուբան ունեցել է հարաբերություններ Բյուլենտ Ինալի հետ, սակայն 2007 թվականին զույգը բաժանվեց։ Ասի հեռուստասերիալի ժամանակ ծանոթացել է բեմադրող օպերատոր Սամի Սայդանի հետ։ 2008 թվականից զույգը սկսեց հանդիպել, սակայն 2010 թվականին նրանք բաժանվեցին։ 2011 թվականին Թուբան Փարիզում ամուսնացավ դերասան Օնուր Սայլաքի հետ[2]։ 2012 թվականի հունվարի 19-ին Թուբան լույս աշխարհ բերեց երկվորյակների՝ Մայային և Թոփրաքին[3][4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Tuba-Buyukustun.com». tuba-buyukustun.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 19-ին.
  2. sitesi, milliyet.com.tr Türkiye'nin lider haber. «Böyle evlendiler». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 19-ին.
  3. «Tuba Büyüküstün Anne Oldu» (թուրքերեն). Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 19-ին.
  4. «Tuba Büyüküstün anne oldu» (թուրքերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 19-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թուբա Բույուքյուսթուն» հոդվածին։