Խեղճ Ադամյան

Հ. Թումանյանի բանաստեղծություն

«Խեղճ Ադամյան», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից՝ գրված 1891 թվականին[1]։

Խեղճ Ադամյան
Տեսակբանաստեղծություն
Ժանրբանաստեղծություն
Ձևբանաստեղծություն
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1891
Հրատարակվել է1895
ՎիքիդարանԽեղճ Ադամյան

Պատմություն խմբագրել

Հովհաննես Թումանյանն այս բանաստեղծությունը գրել է 1891 թվականի հունիսի 4-ին՝ դերասան Պետրոս Ադամյանի մահվան օրը։

Թումանյանի ընտանեկան արխիվի № 10 ծոցատետրում պահվում է մեկ ինքնագիր։

Առաջին անգամ տպագրվել է 1895 թվականին լույս տեսած «Թատրոն» ամսագրի № 1-ում ( էջ 132-133)։ Այնուհետև՝ Երևանում 1940-1959 թվականներին լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության առաջին հատորում (էջ 446)։

Արտատպվում է «Թատրոնից»։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Թումանյան, Հովհաննես (1988). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակություն. էջեր 569–570.
 
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Խեղճ Ադամյան